4

Նյութի հատկությունները

Այն հատկանիշները, որոնք բնութագրում են նյութը, կոչվում են հատկություններ: Հատկությունները լինում են երեք տեսակի՝ ֆիզիկակն, քիմիական և ֆիզիոլոգիական: Ֆիզիկականն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիջանը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և պլաստիկություն մետաղական փայլ:

Նյութի անվան. Ագրեգ.

վիճակ

գույնը հոտը համը Խտությունը Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
 Fe

 

 պինդ  մոխրա.  —  7,87  —  1530, 2870  +  ունի
 H2o  հեղուկ  —  —  —  1,00  —  100

0

 —  —
 Ag  պինդ  արծաթագույն  —  —  10,5  —  2167  +  +
 Pb  պինդ  սպիտակ  —  —  11,3  —  327

1745

 +  +

:

Advertisements
4

Տոկոսը թվի (մեծության) հարյուրերորդ՝ 1/100,  մասն է:Տոկոսի նշանը հետևյալն է՝ % :
1%=1/100=0,01
Տոկոսներն  արտահայտվում են սովորական կոտորակների տեսքով՝ 100 հայտարարով:
34%=34/100

7%=77/100

123%=123/100
Ճիշտ է նաև հակադարձ գործողությունը՝ կոտորակն արտահայտել տոկոսի միջոցով՝ կոտորակը բերելով 100 հայտարարի:
87/100=87%
2/100=2%

70/100=70%
4/5=4⋅20/(5⋅20)=80/100=80%

3/4=3⋅25/(4⋅25)=75/100=75%։

Թվի տոկոսը կարելի է գտնել տարբեր եղանակներով:
Օրինակ՝
Գտնենք 300  թվի 18%  -ը:
I-ին եղանակ:
Սկզբում գտնենք 300  թվի 1% -ը:
300:100=3
Ստացված թիվը բազմապատկենք տոկոսների թվով:
3⋅18=54
Այսպիսով՝ 300  թվի 18% -ը հավասար է 54  -ի:
II-րդ եղանակ:
Տոկոսը ներկայացնենք սովորական կոտորակի տեսքով:
300  թվի 18% -ը կլինի 18⋅300/100=18⋅3/1=54/1=54
Թվի տոկոսը գտնելու համար պետք է՝
1) տոկոսը գրել սովորական կոտորակի տեսքով,
2) տրված թիվը բազմապատկել ստացված կոտորակով:

Առաջադրանքներ

 

1.Կոտորակները գրի՛ր տոկոսների տեսքով
20/100=20%            15/100=15%        34/50=2×50=100, 34×2=68%            18/25=25×4=100, 18×4=72%      30/1000=3%

 

2.Գտի՛ր .
300-ի 20% -ը=300:100×20=60%     1000-ի 15% -ը=1000:100×15=150%     400-ի  10% -ը=400:100×10=40%       1200-ի 60% -ը =      1300-ի 120% -ը

 

3.Զբոսաշրջիկը անցել է ճանապարհի 1/4մասը:Քանի՞ տոկոսն է անցել և  որքա՞նն է մնացել ացնելու:
Լուծում
1/4×25/100=25%
25+75=

 

4. 15 բանվորներ կատարել են աշխատանքը 24 օրում:Քանի՞ օորում այդ նույն աշխատանքը կկատարեին 18 բանվորներ:

 

5.Հաշվի՛ր

 

1/2:1/100=        1:1/4=                33/10:3/50=           2/7:65/7=

 

Լրացուցիչ աշխատանք

 

6.Գտի՛ 7 հայտարարով  բոլոր կանոնավոր կոտորակների գումարը:

 

7.Գրքում կա 400 էջ:առաջին օրը Անին կարդաց գրքի էջերի 25% -ը, երկրորդ օրը ՝ մանացածի  2/3 մասը:Որքա՞ն կարդաց Անին և քանի՞ էջ դեռ մնաց կարդալու:

 

8. Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք, կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ։ Գտեք անհայտ թիվը։
4

Մայրենի տնային աշխատանք

1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր: Գրի՝ր այդ խոսքի մասերի անունները:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիռ, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական-Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ,  Ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղ­կավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, Սև, պայծառ, սպիտակ, Գաղտնի, ոսկեզօծ,  երկաթյա

բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել,  չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել

 

2. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. հավաքել, աջ, արթուն. քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

4

Մաթեմատիկա

1. Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք տառային արտահայտությունների մի քանի օրինակ:-Տառային արտահայտությունները կամայական թվեր են, նրանք կոչվում են կամայական, որովհետև այդ տառերը կարող են լինել ցանկացած թիվ
a+b=c, s+h=k, a+h=d

2. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը.
ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6,
4a+6

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,
y-11+z

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը,
10:a+15b

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:
(m+5)xn

3. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) 673 > 455,
բ) 793 > 193,
գ) 944 > 268,
դ) 33 < 43,
ե) 827 > 636,
զ) 1238 > 1234:

4. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ 3 + 386=395,
բ) 27 ։ 3 + 96 : 3=41,
գ) (17 – 3) . 3=42,
դ) (6 ⋅ 3 + 3) . 3=63:

5. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:
mx1=
cx1=c
c:c=1

 

6. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ 7 + 5 ⋅ 5=46,
բ) 10 ⋅ (7 + 5) ։ 3=40,
գ) (7 – 5) ⋅ 4 + 7 ⋅ 5=280,
դ) 95 ։ 5 + 49 ։ 7=26,
ե) (7 – 7) ⋅ 8 + (5 – 5) ⋅ 4=0,
զ) (7 – 7) ⋅ (5 – 5)=0։

7. a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

a+3×5=25

8. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) 51 և 42 թվերի գումարի և տարբերության արտադրյալը’

 

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդի և տասներկու ամբողջ երեք յոթերորդի տարբերությունը

գ) 18 և 3 թվերի արտադրյալի և 14 թվի տարբերությունը

դ) երկու ամբողջ երեք ութերորդի և հինգ ամբողջ երեք յոթերորդի արտադրյալը:

9. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

4

Հեծանիվ համառոտ

Ամառային արձակուրդներին մի քանի օր էր շկկ,մնացել: Հայրս արագ քայլելու սովորություն ունի և ես հաճախ նրանից հետ էի ընկնում: Առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։ Երբ քայլում էինք մի հեծանիվ տեսա, այն ինձ շատ գրավեց: Հայրս ասաց, թե, եթե ուզում ես հեծանիվ ունենալ կունենաս: Մյուս օրը նա ինձ տարավ աշխատելու, որպեսզի հեծանիվի փող աշխատեմ: Ես 720 ռուբլի աշխատեցի: Արդեն դասերը սկսվել էին և ես գնում էի հեծանիվ գնելու, հենց ուզում էի դուրս գալ տեսա, որ մեծ քույրս ճամպրուկն է հավաքում ու լաց է լինում: Գնացի նրա մոտ ասաց, որ փախնում է ընկերոջ տուն, որովհետև մայրիկը և հայրիկը ասել են, որ նա աղքատ է: Նեղացել է և գնում է: Ես սկսեցի լացել, երբ նա դուրս եկավ տվեցի նրան իմ 720 ռուբլին, նա սկսբում չվերցրեց, իսկ հետո վերցրեց և գնաց: Հետո ես լսեցի, որ հայրս ասում է, թե ինձ հեծանիվ կգնի: Բայց հետո քույրս և նրա ամուսինը զույգ երեխա ունեցան, հայրս էր նրանց ման տալիս և հիանում էր իր թոռներով, իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց:

4

Աշուն է պայծառ և թախծոտ աշուն

IMG_7992Աշուն է, պայծառ և թախծոտ աշունն է եկել: Տխուր ամպերը բարձրացել են վեր: Սարերի հեռվում ու փողոցներում երևում են նոր-նոր դեղին ու կարմիր ծառերը-տերևները, որոնց հետ խաղում է քամին: Սառը քամին կռվում է արևի հետ: Անձրևը ուշանում է, բայց ես սպասում եմ նրան: Իսկ արևը հաճախ պահմտոցի է խաղում ամպերի հետ: Տերևաթափ դեռ չկա, սպասում է տերևներին, սպասում է, որ բոլոր տերևները դեղնեն, կարմրեն, որպեսզի նա գա: Հաճախ դրսում մեղմ քամին է վազվզում, և խաղում է մազերիս հետ, դա ինձ շատ է դուր գալիս: Մի խոսքով այսպես է անցնում մեր նոր, պայծառ և թախծոտ աշունը:

4

Հեծանիվ

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Շարունակել կարդալ