Ուրբաթ ընկեր Լիանան, Ընկեր Հարությունյանը, Կարինան, Ալինան, Եվան, Հայկը և ես գնացել էինք <<Մերգելյան ինստիտուտ>> ցուցահանդեսի: Այնտեղ մենք տեսանք շատ սարքեր: Ինձ ամենաշատը դուր եկավ պարող կապիկների սարքը: Այն օգտագործվում է դասերի ժամանակ, և եթե աշակերտը ճիշտ է գրում առաջադրանքը կապիկը սկսում է պարել, իսկ եթե սխալ է գրում կամ սկսում է լացել, կամ կանգնում է: Ինձ նաև դուր եկավ այն սարքը, որը թելը հալեցնելով արձան է պատրաստում, մենք տեսանք նրա պատրաստած արձանները: Այդպիսի շատ սարքեր տեսանք այնտեղ: Մենք ինստիտուտի տնօրենին, մի քանի աշխատողներին, սովորողներին խնդրեցինք, որ ինստիտուտում, գան մեզ ավելի մանրամասն պատմեն իրենց սաքերի մասին, նրանք համաձայնվեցին: Մյուս օրը մենք գնացինք ինստիտուտ, որպեսզի ինչպես ասացի ավելի մանրամասն պատմեն իրենց սարքերի մասին: Տնօրենը մեզ ցույց տվեց մաթեմատիկական ֆիլմ: Նաև այնտեղ եկել էր ավստրալացի ուսուցիչ: Նա իհարկե անգլերեն էր խոսում, բայց մի աղջիկ թարգմանեց մեզ համար: Նա պատմեց, որ իրենց դպրոցում այդպիսի ծրագիր կա, որը ունի տեսախցիկներ: Այդ տեսախցիկները տեղադրում են դասարաններում և երբ օրինակ մի աշակերտ դասարանից դուրս է գալիս տեսախցիկների օգնուցյամբ նրա մայրիկին, կամ հայրիկին նամակ է գալիս, որ իրենց երեխան դասարանից դուրս է եկել: Հետաքրքիր է չ՞է: Ինձ բոլոր սարքերը շատ հետաքրքրեցին:
Ծանուցում՝ 2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորողների ուսումնական գործունեության գնահատումը — Մարգարիտ Հարությունյան