Շվեյցարիան ուրիշների և իմ աչքերով

ac296ed9-4d3e-413c-b856-bc55caf1057b_Switzerland flag

Վերջերս ես եղա Շվեյցարիայում, ավելի կոնկրետ` Շվեյցարիայի երկու քաղաքներում՝ Ցյուրիխում և Դավոսում: Շվեյցարիան աշխարհի ամենազարգացած երկրներից է: Այն շատ հարուստ երկիր է, երկրի հարստության պատճառներից մեկը այն է, որ Շվեյցարիան չի մասնակցել ոչ մի համաշխարհային պատերազմի, չնայած նրան, որ գտնվում է գրեթե Եվրոպայի կենտրոնում: Շվեյցարիայի տարածքում պահպանվել են հնագույն բնակիչների հին քարեդարյան կացարաններ։ Շվեյցարիայի բնակիչների մասին առաջին գրավոր աղբյուրները մ.թ.ա. 2-րդ դարից են, այդ ժամանակ Շվեյցարիայի տարածքի մեծագույն մասում բնակվել են հելվետ կելտական ցեղերը, հենց այդ պատճառով էլ Շվեյցարիաի հին անվանումը եղել է Հելվեցիա։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից նրանց նվաճել են հռոմեացիները, իսկ մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից, նվաճել են բուրգունդները ու օստգոթերը։ 6-րդ դարից Շվեյցարիայի գրեթե ողջ տարածքը նվաճել են ֆրանկները, և Շվեյցարիան մտել է Ֆրանկական պետությունների մեջ։ 6-րդ դարի վերջին և 7-րդ դարում ավարտվել է Շվեյցարիայի բնակչության քրիստոնեացումը: 1291 թվականին, որը համարվում է Շվեյցարական կոնֆեդերացիայի հիմնադրման տարին, Շվից, Ուրի և Ունտերվալդեն անտառային կանտոնները կնքել են «հավերժական միություն» ընդդեմ Հաբսբուրգների, որին 1315 թվականին Մորգարտենի` Ավստրիայի նկատմամբ հաղթանակից հետո՝ 1332-1353թվականներին միացել են Լյուցեռնը, Ցյուրիխը, Ցուգը, Գլարուսը և Բեռնը: Շվեյցարիայի կենտրոնացումը նպաստեց կապիտալիստական հարաբերությունների հաղթանակին, պայմաններ ստեղծվեցին երկրի արագ արդյունաբերականացման համար։ 1860-1870-ական թվականներին Շվեյցարիայում վերելք ապրեց բանվորական շարժումը, ստեղծվեցին 1-ին ինտերնացիոնալի շվեյցարական սեկցիաները։ 1888 թվականին հիմնվեց Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՇՍԴԿ)։ Շվեյցարիայում ապաստան էին գտնում Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների քաղաքական վտարանդիները։ 1937-1939 թվականներին շվեյցարական տնտեսությունը վերելք ապրեց՝ կապված նախապատերազմական ռազմական կոնյունկտուրայի հետ (Շվեյցարիան կատարում էր ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի ռազմական պատվերները)։ 1939-1945 թվականներիի երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեյցարիան հաստատեց իր չեզոքությունը, բայց շարունակում էր Գերմանիային մատակարարել ստրատեգիական հումք, սարքավորում, զենք, էլեկտրաէներգիա։ 1940 թվականին Շվեյցարիայում արգելվեց կոմկուսը։ 1944 թվականին տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադիր համագումարը։ ՇԱԿ-ի մեջ մտան նաև կոմկուսի անդամները։ Պատերազմի տարիներին զգալիորեն մեծացավ արդյունաբերական պոտենցիալը։

Աղբյուրներ՝
Վիքիպեդիա ազատ հանրագիտարան
Youtube

Ես ոգևորված գնացի Շվեյցարիա: Իմ առաջին տեղեկությունն այդ երկրի մասին այն էր, որ Շվեյցարիան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է: Դա ինձ հետաքրքրեց, քանի որ ես դեռ չէի եղել այնպիսի երկրում, որը պաշտոնապես զարգացած է և ինձ հետաքրքրում էր արդյո՞ք երկրում երևում է իր զարգացած լինելը: Ի´նձ համար պաշտոնապե՛ս զարգացած, որովհետև ինձ համար երկիրը, որտեղ մարդկանց մեծամասնությունը ուրախ է, որտեղ կա հաց, ջուր և տներ, որտեղ մարդիկ ապրում են համերաշխ, որը շատ գեղեցիկ է և պատմական, հենց այդ երկիրը ինձ համար զարգացած երկիր է: Հասնելով Շվեյցարիա շատ ոգևորված էի, ես մտածում էի, որ հիմա ուրիշ երկրում եմ, շա՜տ հեռու իմ տնից՝ Հայաստանից… Որտեղ չկան հայերեն տառեր, որտեղ մարդկանց լեզվից ուրիշ բառեր են հնչում, որտեղ մարդիկ նկատում են, որ դու այլ երկրից ես եկել և դա հետաքրքիր է իրենց: Այդ ամենն այնքան տարօրինակ և հետաքրքիր էր ինձ, ես շատ ոգևորված էի, որովհետև հայտնվել էի այդ հետաքրքրությունների մեջ: Սկզբում ես եղա Ցյուրիխ քաղաքում, որի անվանումը ինձ մոտ տպավորվել է Զուրիչ, քանի-որ անգլերենով և գերմաներենով այն այսպես էր գրվում՝ Zurich: Այդ քաղաքը ինձ շատ դուր եկավ, մենք ամբողջ ընթացքում քայլեցինք այնտեղ և այն շատ գեղեցիկ էր: Հետաքրքիր էր… Այնտեղ ամեն ինչ անքան ուրիշ էր, ինձ դա շատ էր հետաքրքրում: Շատերը այլ երկիր գնալով ասում են.
-Ես ինձ այնտեղ օտար էի զգում…
Դա դարձել է բոլորի ավանդական խոսքը այլ երկրում լինելուց հետո: Ես այդպիսի բան շատ չեմ նկատել, այսինքն ես ինձ այնտեղ օտար չէի զգում, այդ երկիրը, որը մենք համարում ենք օտար վայր, այն ամենևին էլ օտար չէ, այն նույն մոլորակի վրա է, որտեղ նաև մեզ հարազատ երկիրն է, որտեղ մենք մեծացել ենք: Իհարկե Հայաստանը ինձ և շատ հայերի համար շատ ավելի հարազատ է, քան մոլորակի այլ երկրներ, վայրեր, բայց դա իմանալով չեմ կարծում, որ ուրիշ երկրում լինելով դուք ձեզ այդքան օտար եք զգում: Պատկերացրեք, որ այդ կարծես, թե օտար վայրը

նույնպես գտնվում է նույն վայրում, որտեղ ձեզ այդքան հարազատ դարձած վայրն է: Ցյուրիխ քաղաքում շատ հետաքրքիր անցավ: Մեկ օր անցկացնելով Ցյուրիխում մենք ուղևորվեցինք Դավոս, որը Շվեյցարիայում շատ փոքրիկ հեքիաթային քաղաք է: Ուղևորությունից առաջ Դավոս քաղաքի նկարները տեսնելով ես շատ ցանկացա այնտեղ լինել, քանի որ ինչպես արդեն ասացի այն իսկապես շատ հեքիաթային քաղաք է: Դավոսում լինելուն պես ինձ ամենից շատ գրավեց այնտեղի ձյունը: Դավոսի ձյունը ուղղակի շա~տ-շա~տ էր, այդ պահին այնտեղ մոտավորապես մեկ մետր ձյուն կար: Բայց ձյան մեջ ինձ գրավեց հենց փոքրիկ տնակների տանիքի էլի շատ ձյունը: Այդ փոքրիկ հեքիաթի գեղեցիկ տնակների տանիքների այդ հրաշք ձյունը քաղաքը ավելի ու ավելի էր հեքիաթային դարձնում: Դավոսում մենք կրկին շատ քայլեցինք, չնայած նրան որ այնտեղ -10C° էր: Դավոսում մեր լինելու ժամկետը երեք օր էր: Դավոսում միակ բանը, որ ինձ դուր չեկավ սրճարաններն էին: Երբ մենք քայլում էինք ցրտից փախչելու համար հարմարավետ սրճարան էինք փնտրում, մեզ ծանոթ Երևանի սրճարանների նման, բայց այնտեղ ընդհանրապես այդպիսի սրճարաններ չկային, այնտեղ միայն ռեստորաններ և փաբանման տեղեր էին, որոնց մեծ մասը ինձ ընդհանրապես դուր չէր գալիս: Դավոսում մենք գնացինք մի վայր, որը ինձ շատ գրավեց, դա ուղղակի հրաշք էր, խոսքը դահուկ քշելու հրապարակն էր, որը գեղեցիկ լեռներում էր: Այնտեղ մենք գնացինք ճոպանուղիով, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում` երևում էր ողջ քաղաքը: Մենք այնտեղ չէինք գնում դահուկ քշելու նպատակով, այլ ուղղակի որոշել էինք նստեղ ճոպանուղի, նաև իմանալով, որ մի հեքիաթային վայրում կհայտնվենք: Ճոպանուղիում մեզ հետ կային շատ դահուկորդ շվեյցարիացիներ, նրանք շատ լավն էին… Մենք գնացինք և տեսնելով լեռները հիացանք այդ տեսարանով: Լեռների մեջ մի բան նկատեցինք, որը շատ արտասովոր էր: Այնտեղ արևի շողերը ընկել էին ձյան փայլերի վրա և այդ փայլերը կարծես բարձրացել էին օդ, սկզբում մեզ թվաց, որ այդտեղ ինչ-որ բան են պայթեցրել, բայց հետո հասկացանք, որ դա ձյան փայլերն էին, այն այնքան գեղեցիկ էր… Շատ լավ ժամանակ անցկացրեցինք Դավոսում: Եվ արդեն մեր վերադարռնալու ժամանակն էր մեզ այդքան հարազատ դարձած Հայաստան: Չնայած նրան, որ մեր ուղևորությունը ընդհամենը հինգ օր տևեց ես շա~տ-շա´տ կարոտել էի Հայաստանը… Վերջում կարող եմ ասել, որ Շվեյցարիան ինձ շատ հեքիաթային երկիր թվաց, այն ինձ շատ դուր եկավ: Կուզեմ էլի ուղևորվել այնտեղ, որպեսզի նաև տեսնեմ այն բաները, որոնք դեռ չեմ տեսել, և որոնք երևի էլի ինձ շատ կհետաքրքրեն: Ես եղա այն իմ հետաքրքրությունների աշխարհում, որն ինձ գրավեց…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s