Իմ Թումանյանը

Թումանյանը կյանքում ինձ շատ մեծ օգուտ է տվել, մինչև հիմա էլ տալիս է և մինչև վերջ կտա: Ծնված օրվանից իմ ականջին հասել են իր խոսքերն ու հեքիաթները իհարկե ծնողներիս օգնությամբ: Ծնված օրվանից մինչև այսօր ես կարդում և լսում եմ Թումանյանին և մինչև կյանքիս վերջ կլսեմ իրեն: Այն ամենաառաջին ստեղծագործական մտքերը, որոնք ինձ հասել են, դա Թումանյանի մտքերն էին… Մինչև հիմա կարդալիս կամ լսելիս նրա գրերը դեմքիս մեղմ ժպիտ և փոքր արցունքներ են առաջանում, և դա անկախ ինձանից: Ես հպարտանում եմ, որ հայերը ունեն քեզ նման ստեղծագործ, բանաստեղծ՝ Հովհանես Թումանյան: Կուզեի լսել քո ձայնը, կուզեի լսել քո մտքերը հենց քո ձայնով, քանի-որ հիմա ոչ մի էակ չի կարող արտասանել քո մտքերը այնքան խոր սրտով ինքան դու կարող էիր ու կարող ես: Շատ բան ես տվել մեր ամբողջ հայ ազգին և ոչ միայն: Իմացիր, որ բոլոր-բոլորը կարդում ու հիանում են քո մտքերով և գրերով, բոլորը միասնական են դառնում քո մտքերը ընթերցելիս: Թվում է, որ Թումանյան ընթերցելիս բոլորը դառնում են խաղաղ, միասնական, սիրում են իրար և դա հենց Թումանյան ընթերցելիս: Շնորհակալ եմ քեզ այն ամեն մի գրի, մտքի, ստեղծագործության համար, որ պարգևել ես մեզ, որը լսելիս, կամ ընթերցելիս բոլորս կտրվում ենք աշխարհից, այդ պահին միայն պատկերացնում ենք, միայն ժպտում, հուզվում և հպարտանում ենք… Շնորհավոր 150 ամյակդ Հովհանես Թումանյան, իմացիր, որ դու անվերջ բոլոր հայերի սրտերում ես…

Թողնել մեկնաբանություն