ՀՀ բնակչությունը: սեռատարիքային կազմը, խտությունը…

Օգտագործվող աղբյուր
1. Համամեատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Հայաստանի և Գերմանիայի սեռատարիքային բուրգերը բնականաբար ունեն և՛ նմանություններ և՛ տարբերություններ: Բայց նայելով բուրգին կարող ենք ասել, որ նմանություններ ավելի շատ են:

Նմանությունները
Ե՛վ Հայաստանում և՛ Գերմանիայում տղամարդկանց և կանանց քանակի համեմատությունը շատ չի տարբերվում: Երկու երկրում էլ մեծ տարիքայինների կազմում կանանց քանակը զգալիորեն ավելի շատ է քան տղամարդկանցը: Երկու բուրգերն էլ ներքևից բարձրանալով մեծանում են, իսկ հետո փոքրանում, այսինքն երկու երկրում էլ աշխատունակների քանակը ավելի շատ է, բայց չհաշված այն, որ Հայաստանում նաև ավելի երիտասարդ աշխատունակներն են քանակով ավելի շատ:

Տարբերությունները
Առաջին հերթին Հայաստանի ամենաշատ տարիքային կազմը և՛ կանանց և՛ տղամարդկանց մեջ 30-34 տարեկան է, իսկ Գերմանիայում 50-54 տարեկան: Փոքր տարիքայինների կազմում բավականին մեծ տարբերություն է զգացվում, Հայաստանում փոքր տարիքայինների կազմը՝ 0-15 շատ ավելի շատ է: Իսկ մեծ տարիքայինների կազմը 70-99, և՛ կանանց և՛ տղամարդկանց դեպքում, Գերմանիայում է ավելի շատ: Գերմանիայում սեռական տեսանկյունից փոքր տարիքայինները գրեթե հավասար են, իսկ Հայաստանում արական կողմը ավելի շատ:


2. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Հայաստանի և Աշխարհի սեռատարիքային բուրգերին նայելով կտեսնենք ավելի շատ տարբերություններ, բայց իհարկե կան նաև նմանություններ:

Նմանությունները
Բացառած Հայաստանի աշխատունակների քանակի զգալիորեն տարբերությունը, բուրգը ընդհանուր ներքևից բարձրանալով փոքրանում է: Այսինքն Աշխարհում ու Հայաստանում ավելի շատ են միջաշխատունաակներն ու աշխատունակները, իսկ մեծ տարիքայինները՝ հետաշխատունակները ավելի քիչ են:


Տարբերությունները
Հայաստանում զգալիորեն ավելի շատ է 20-34 և 55-64 տարիքայինների քանակը: Հայաստանում ավելի շատ է նաև 70-84 տարիքայինների քանակը, հատկապես կանանց քանակը, այսինքն Հայաստանում մարդիկ, հատկապես կանայք, շատ ավելի երկար են ապրում քան աշխարհում: Աշխարհում տղամարդկանց և կանանց քանակների միջև տարիքային կազմում մեծ տարբերություն չկա, կանայք և տղամարդիկ քանակով գրեթե հավասար են, իսկ Հայաստանում բավական շատ տարբերություն է նկատվում: Հայաստանում ավելի քիչ է միջաշխատունակների քանակը:


3. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

1. Արմավիրի մարզ՝ 260.3/կմ² 
2. Կոտայքի մարզ՝ 121,14/կմ² 
3. Լոռու մարզ՝ 103.5/կմ²
4. Արագածոտնի մարզ՝ 61.1/կմ²
5. Արարատի մարզ՝ 60.8/կմ² 
6. Գեղարքունիքի մարզ՝ 52.1/կմ² 
7. Տավուշի մարզ՝ 50/կմ² 
8. Սյունիքի մարզ՝ 31.4/կմ²
9. Վայոց ձորի մարզ՝ 21,74/կմ²

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s