Հայաստանի և Լիտվայի բնակչությունը: Համեմատություն

Հայաստանի և Լիտվայի բնակչության քանակի թվի տարբերությունը մեծ չէ: Քանակի նմանությունը, կամ տարբերությունը մեծ կապ չունի երկրի բնակչության մնացած ամենի թվի հետ: Լիտվայում և Հայաստանում բնակչության մնացած հաշվարկներն բավականաչափ տարբերություն ունեն:

1950-2020 անցմանը նայելով, նկատելի է այն, որ Լիտվայի բնակչությունը ավելի մեծ թվով է սկսվում, քան Հայաստանինը, մի փոքր ավելի երկար ընթացք 1990-2005 թվականներին քանակը մոտ երկու միլլիոնով շատանում է, իսկ հետո մոտ մեկ միլլիոնով պակասում: Հայաստանի բնակչությունը սկիզբ է առնում ավելի փոքր թվով, կարճ ժամանակահատվածում 1980-1990 թվականներին երկու միլլիոնով շատանում, իսկ արդեն 2000 թվականից սկսած պակասում: Այս անցման մեջ մեծ տարբերություն չի նկատվում, չհաշված այն, որ Հայաստանում բարձր քանակը ավելի շուտ է պակասում, իսկ Լիտվայում ավելի ուշ:

Բնակչությունը 2020 թվականի հաշվարկով Հայաստանում 2,963,243 է, իսկ Լիտվայում 2,722,298, ինչպես ասացի քանակում շատ մեծ տարբերություն չկա: Երկու երկրների քանակից անցնում ենք տարեկան փոփոխությանը, որը Հայաստանում 0.19%, Լիտվայում -1.35%, ինչից հասկանում ենք, որ տարեկան փոփոխության մեջ մեծ տարբերություն կա: Հայաստանում բնակչությունը ավելանում է 0.19%-ով, Լիտվայում տեսնելով — նշանը, այն պակասում է 1.35%-ով: Տարեկան փոփոխությունը քանակով Հայաստանում 5512 բնակիչ է, իսկ Լիտվայում -37338 բնակիչ, որով տարբերությունն ավելի կոնկրետ է երևում:

Խտությունը Լիտվայում 104կմ^2 է, Հայաստանում 43կմ^6: Տարբերությունը մեծ է, Լիտվայում բնակչությունը մի քանի անգամ ավելի խիտ է Հայաստանից: Արտագաղթը Լիտվայում մի քանի անգամ ավել է Հայաստանից: Լիտվայի արտագաղթը տարեկան հաշվարկով -32780 է, Հայաստանում -4998, ինչը շատ ավելի լավ է տվյալ պետության համար: Երկու պետությունում ծնելիության մակարդակը ոչ այնքան բարձր է, Հայաստանում 1.8, Լիտվայում 1.7, ինչպես տեսնում եք տարբերությունը ևս շատ չէ, ընդհամենը 1%, Հայաստանում այն 1%-ով ավելի շատ է: Հայաստանի միջին տարիքը 34 տարեկան է, Լիտվայինը 45: Միջին տարիքի թվի մեջ մեծ տարբերություն չկա, բայց հայաստանում բնակչության մեջ զգալիորեն մեծ է համեմատաբար ավելի երիտասարդների քանակը, Լիտվայում համեմատաբար ավելի մեծահասակների: Քաղաքային բնակչությունը Լիտվայում 71%-ն է, Հայաստանում 63%-ը: Այսինքն Լիտվայում բնակչության մի փոքր ավելի մեծ մաս է բնակվում քաղաքներում, քան Հայաստանում: Իսկ մնացած 29%-ը և 37%-ը բնակվում են գյուղերում: Եվ վերջում աշխարհի մասնաբաժինը երկու երկրներում: Լիտվայում այն 0.03% է, Հայաստանում 0.04%, զգալիորեն տոկոսային հարաբերությունը կրկին մեծ չէ, բայց Հայաստանում 1%-ով ավելի շատ օտարերկրացի է բնակվում, քան Լիտվայում, բայց և՛ Լիտվայի, և՛ հայաստանի աշխարհի մասնաբաժինը բավականին քիչ է:

Նկատելի էր, որ Լիտվայի և Հայաստանի բնակչությունը և ամեն ինչը բնակչության մեջ մեծ տարբերություն չէր կրում: Տոկոսային տարբերությունները շատ քիչ էին, թվաքանակի տարբերությունները ևս քիչ էին: Երկու երկիրը համեմատելով մի քանի այլ երկրների հետ, պահանջված քանակային ամեն ինչը բնակչության մեջ համեմատաբար քիչ էր, օրինակ աշխարհի մասնաբաժինը, տարեկան փոփոխությունը: Իսկ երկրում բնակչության խտության, քաղաքային բնակչության, ծնելիության, միջին տարիքի թիվը մեծ տարբերություն չէր կրում:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s