4

ՀՀ տնտեսություն: Առավելություններ և թերություններ

Տնտեսությունը և տնտեսության զարգացումը կախված է երկրի ռեսուրսներից, աշխարհագրական դիրքից, միջազգային հարաբերություններից, բնակչությունից և այլն: Հայաստանում թվարկած հատկացուցիչների մեջ կան և՛ առավելություններ, և՛ թերություններ ՀՀ տնտեսության զարգացման համար: Հայաստանի տնտեսության զարգացումը հաճախ քննադատվում է, քանի որ կան ինչ-ինչ բաներ, որոնք թերի են տնտեսության զարգացման համար: Բայց այդ ամենը հիմնականում լինում է առաջին հայացքից, իսկ ուսումնասիրության դեպքում կտեսնենք նաև առավելություններ, չնայած նրան, որ թերություններ շատ կան:

Առաջին հերթին դատենք ՀՀ աշխարհագրական դիրքը: Այն հիմնականում չունի մեծ առավելություններ տնտեսության համար: Չկա ելք դեպի ծով, որը հետևում է նրան, որ քիչ են ջրային ռեսուրսները, ծովամթերքը և այլն: Չկա ելք դեպի ծով, բայց այդ առումով վիճակը տնտեսության համար շատ վատ չէ, քանի որ Հայաստանում կան բավականին մեծ լճեր ու գետեր, որոնք մեծ չափով ապահովում են ջրային ռեսուրսները: Կլիման ոչ միշտ լավ է, ոչ վատ: Կարծում եմ հիմնականում նորմալ է, քանի որ յուրաքանչյուր եղանակ ունի իրեն համապատասխան կլիմա: Բայց համենայն դեպս երբեմն կլիման ևս վատ է ազդում տնտեսության, ավելի կոնկրետ գյուղատնտեսության վրա: Ձմեռը ցրտի պատճառով, ամառը շոգի: Իսկ գարնանն ու աշնանը կարծում եմ եղանակը հիմնականում բարենպաստ է, լինում են անձրևներ, արև, ինչը պետքական է գյուղատնտեսությանը: Հայաստանը չունի մեծ տարածքներ, ինչը խոչընդոտում է տնտեսության զարգացման համար: Տարածքային չափսը ընդհանուր փոքր է և չկա հնարավորություն ավելի ու ավելի շատ տարածքներ օգտագործելու գյուղատնտեսության և արդյունաբերության համար: Հարևանների հետ հարաբերությունները հիմնականում վատ են, ինչից կարող ենք եզրակացնել, որ ամեն տարի և նույնիսկ ավելի հաճախ նյութերն ավելի բարդ ձևով են ներկրվում, քան կարող էին լինել հարևանների հետ լավ հարաբերությունների դեպքում, ինչը արդյունավետ չէ տնտեսության համար: Ընդհանուր միջազգային հարաբերությունները մեծ չեն, բայց կարծում եմ, որ այդ հարցում համեմատաբար կա մեծ առաջընթաց: կարող ենք ասել, որ Հայաստանը այս պահի դրությամբ ունի բավականին լավ հարաբերություններ Եվրոպական երկրների, Ռուսաստանի հետ և այլն: Դա առավելություն է տնտեսական զարգացմանը, բայց կարծում եմ, որ կարող են լավ հարաբերությունները ավելին լինել, որը կարծում եմ ժամանակի ընթացքում կիրականացվի: Հայաստանի ռեսուրսները հիմնականում թերագնահատվում են, քանի որ ՀՀ ռեսուրսային հնարավորությունները հիմնականում մեծ չեն: Բայց իրականում կան բարենպաստ շատ բնական ռեսուրսներ: Շատ են հանքային ռեսուրսները: Քարեր, մետաղներ, վառելիքներ: Ոչ շատ, բայց բավական են նաև ջրային ռեսուսները: Սրանից հետևում է այն, որ այս պահի դրությամբ ռեսուրսները չի կարելի արդյունավետ համարել տնտեսության համար, բայց նաև չի կարելի ամբողջովին թերի համարել: Քանի որ տնտեսությունը մեծ կախվածություն ունի նաև մարդկանցից, մարդկանց քանակից և ունակություններից, հարկավոր է դատել բնակչությունը: Հայաստանի բնակչության թիվը մեծ չէ, դա կապված է նաև տնտեսությունից, տարածքային չափսից, արտագաղթումներից և այլն: Տնտեսության երեք ճյուղերը մեծ կախվածություն ունեն բնակչության աշխատունակ լինելուց: Հայաստանում միջին տարիքը 34-35 տարեկան է, որը բարենպաստ թիվ է, քանի որ հիմնական բնակչությունը կազմում են աշխատունակներ, ինչը լավ ցուցանիշ է տնտեսության համար: Բնակչության 63%-ը ապրում է քաղաքներում, իսկ մնացած 37%-ը գյուղերում: Կարծում եմ դա բարենպաստ է տնտեսության համար, քանի որ բնակչության մեծ մասը սովորում ու աշխատում է քաղաքներում, ինչից հետևում է, որ արդյունաբերական ու սպասարկման ոլորտները զարգանում են: Ծնելիության թիվը ինչից հետևում է բնակչության քանակը, իսկ դրանից հետո տնտեսությունը, Հայաստանում նորմալ է: Վերջում նաև կարևոր ցուցանիշ է տուրիզմը, ինչը բարենպաստ ազդեցություն է թողնում հիմնականում սպասարկման ոլորտում: Իսկ Հայաստանի տուրիզմը, որը կարծում եմ մեծ առաջընթաց է ունեցել, այս պահին վատ վիճակում է, բայց ոչ արտակարգ ժամանակահատվածներում նորմալ:

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կան բազմաթիվ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում ենթադրվում է, որ կունենան առաջընթաց: Եվ այս պահի դրությամբ նաև կան շատ առավելություններ, որոնք բարենպաստ են և զարգացում են բերում ՀՀ տնտեսությանը:

4

Հայաստանի և Լիտվայի բնակչությունը: Համեմատություն

Հայաստանի և Լիտվայի բնակչության քանակի թվի տարբերությունը մեծ չէ: Քանակի նմանությունը, կամ տարբերությունը մեծ կապ չունի երկրի բնակչության մնացած ամենի թվի հետ: Լիտվայում և Հայաստանում բնակչության մնացած հաշվարկներն բավականաչափ տարբերություն ունեն:

1950-2020 անցմանը նայելով, նկատելի է այն, որ Լիտվայի բնակչությունը ավելի մեծ թվով է սկսվում, քան Հայաստանինը, մի փոքր ավելի երկար ընթացք 1990-2005 թվականներին քանակը մոտ երկու միլլիոնով շատանում է, իսկ հետո մոտ մեկ միլլիոնով պակասում: Հայաստանի բնակչությունը սկիզբ է առնում ավելի փոքր թվով, կարճ ժամանակահատվածում 1980-1990 թվականներին երկու միլլիոնով շատանում, իսկ արդեն 2000 թվականից սկսած պակասում: Այս անցման մեջ մեծ տարբերություն չի նկատվում, չհաշված այն, որ Հայաստանում բարձր քանակը ավելի շուտ է պակասում, իսկ Լիտվայում ավելի ուշ:

Բնակչությունը 2020 թվականի հաշվարկով Հայաստանում 2,963,243 է, իսկ Լիտվայում 2,722,298, ինչպես ասացի քանակում շատ մեծ տարբերություն չկա: Երկու երկրների քանակից անցնում ենք տարեկան փոփոխությանը, որը Հայաստանում 0.19%, Լիտվայում -1.35%, ինչից հասկանում ենք, որ տարեկան փոփոխության մեջ մեծ տարբերություն կա: Հայաստանում բնակչությունը ավելանում է 0.19%-ով, Լիտվայում տեսնելով — նշանը, այն պակասում է 1.35%-ով: Տարեկան փոփոխությունը քանակով Հայաստանում 5512 բնակիչ է, իսկ Լիտվայում -37338 բնակիչ, որով տարբերությունն ավելի կոնկրետ է երևում:

Խտությունը Լիտվայում 104կմ^2 է, Հայաստանում 43կմ^6: Տարբերությունը մեծ է, Լիտվայում բնակչությունը մի քանի անգամ ավելի խիտ է Հայաստանից: Արտագաղթը Լիտվայում մի քանի անգամ ավել է Հայաստանից: Լիտվայի արտագաղթը տարեկան հաշվարկով -32780 է, Հայաստանում -4998, ինչը շատ ավելի լավ է տվյալ պետության համար: Երկու պետությունում ծնելիության մակարդակը ոչ այնքան բարձր է, Հայաստանում 1.8, Լիտվայում 1.7, ինչպես տեսնում եք տարբերությունը ևս շատ չէ, ընդհամենը 1%, Հայաստանում այն 1%-ով ավելի շատ է: Հայաստանի միջին տարիքը 34 տարեկան է, Լիտվայինը 45: Միջին տարիքի թվի մեջ մեծ տարբերություն չկա, բայց հայաստանում բնակչության մեջ զգալիորեն մեծ է համեմատաբար ավելի երիտասարդների քանակը, Լիտվայում համեմատաբար ավելի մեծահասակների: Քաղաքային բնակչությունը Լիտվայում 71%-ն է, Հայաստանում 63%-ը: Այսինքն Լիտվայում բնակչության մի փոքր ավելի մեծ մաս է բնակվում քաղաքներում, քան Հայաստանում: Իսկ մնացած 29%-ը և 37%-ը բնակվում են գյուղերում: Եվ վերջում աշխարհի մասնաբաժինը երկու երկրներում: Լիտվայում այն 0.03% է, Հայաստանում 0.04%, զգալիորեն տոկոսային հարաբերությունը կրկին մեծ չէ, բայց Հայաստանում 1%-ով ավելի շատ օտարերկրացի է բնակվում, քան Լիտվայում, բայց և՛ Լիտվայի, և՛ հայաստանի աշխարհի մասնաբաժինը բավականին քիչ է:

Նկատելի էր, որ Լիտվայի և Հայաստանի բնակչությունը և ամեն ինչը բնակչության մեջ մեծ տարբերություն չէր կրում: Տոկոսային տարբերությունները շատ քիչ էին, թվաքանակի տարբերությունները ևս քիչ էին: Երկու երկիրը համեմատելով մի քանի այլ երկրների հետ, պահանջված քանակային ամեն ինչը բնակչության մեջ համեմատաբար քիչ էր, օրինակ աշխարհի մասնաբաժինը, տարեկան փոփոխությունը: Իսկ երկրում բնակչության խտության, քաղաքային բնակչության, ծնելիության, միջին տարիքի թիվը մեծ տարբերություն չէր կրում:


4

ՀՀ բնակչությունը: սեռատարիքային կազմը, խտությունը…

Օգտագործվող աղբյուր
1. Համամեատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Հայաստանի և Գերմանիայի սեռատարիքային բուրգերը բնականաբար ունեն և՛ նմանություններ և՛ տարբերություններ: Բայց նայելով բուրգին կարող ենք ասել, որ նմանություններ ավելի շատ են:

Նմանությունները
Ե՛վ Հայաստանում և՛ Գերմանիայում տղամարդկանց և կանանց քանակի համեմատությունը շատ չի տարբերվում: Երկու երկրում էլ մեծ տարիքայինների կազմում կանանց քանակը զգալիորեն ավելի շատ է քան տղամարդկանցը: Երկու բուրգերն էլ ներքևից բարձրանալով մեծանում են, իսկ հետո փոքրանում, այսինքն երկու երկրում էլ աշխատունակների քանակը ավելի շատ է, բայց չհաշված այն, որ Հայաստանում նաև ավելի երիտասարդ աշխատունակներն են քանակով ավելի շատ:

Տարբերությունները
Առաջին հերթին Հայաստանի ամենաշատ տարիքային կազմը և՛ կանանց և՛ տղամարդկանց մեջ 30-34 տարեկան է, իսկ Գերմանիայում 50-54 տարեկան: Փոքր տարիքայինների կազմում բավականին մեծ տարբերություն է զգացվում, Հայաստանում փոքր տարիքայինների կազմը՝ 0-15 շատ ավելի շատ է: Իսկ մեծ տարիքայինների կազմը 70-99, և՛ կանանց և՛ տղամարդկանց դեպքում, Գերմանիայում է ավելի շատ: Գերմանիայում սեռական տեսանկյունից փոքր տարիքայինները գրեթե հավասար են, իսկ Հայաստանում արական կողմը ավելի շատ:


2. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Հայաստանի և Աշխարհի սեռատարիքային բուրգերին նայելով կտեսնենք ավելի շատ տարբերություններ, բայց իհարկե կան նաև նմանություններ:

Նմանությունները
Բացառած Հայաստանի աշխատունակների քանակի զգալիորեն տարբերությունը, բուրգը ընդհանուր ներքևից բարձրանալով փոքրանում է: Այսինքն Աշխարհում ու Հայաստանում ավելի շատ են միջաշխատունաակներն ու աշխատունակները, իսկ մեծ տարիքայինները՝ հետաշխատունակները ավելի քիչ են:


Տարբերությունները
Հայաստանում զգալիորեն ավելի շատ է 20-34 և 55-64 տարիքայինների քանակը: Հայաստանում ավելի շատ է նաև 70-84 տարիքայինների քանակը, հատկապես կանանց քանակը, այսինքն Հայաստանում մարդիկ, հատկապես կանայք, շատ ավելի երկար են ապրում քան աշխարհում: Աշխարհում տղամարդկանց և կանանց քանակների միջև տարիքային կազմում մեծ տարբերություն չկա, կանայք և տղամարդիկ քանակով գրեթե հավասար են, իսկ Հայաստանում բավական շատ տարբերություն է նկատվում: Հայաստանում ավելի քիչ է միջաշխատունակների քանակը:


3. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

1. Արմավիրի մարզ՝ 260.3/կմ² 
2. Կոտայքի մարզ՝ 121,14/կմ² 
3. Լոռու մարզ՝ 103.5/կմ²
4. Արագածոտնի մարզ՝ 61.1/կմ²
5. Արարատի մարզ՝ 60.8/կմ² 
6. Գեղարքունիքի մարզ՝ 52.1/կմ² 
7. Տավուշի մարզ՝ 50/կմ² 
8. Սյունիքի մարզ՝ 31.4/կմ²
9. Վայոց ձորի մարզ՝ 21,74/կմ²

4

Լանդշաֆտներ

Անապատ
կլիմա-չոր, խիստ ցամաքային
կենդանական աշխարհ-սողուններ՝օձեր, մողեսներ… թռչուններ՝ ջայլամներ, անապատային կաքավներ… առյուծներ, ուղտեր…
Բուսական աշխարհ-կակտուսներ, բամբուկներ…

կիսաանապատ
կլիմա-չոր ցամաքային
կենդանական աշխարհ-սողուններ՝օձեր, մողեսներ, միջատներ՝մեղուներ, բլոճներ…
բուսական աշխարհ- օշինդր, հազարատերևուկ, լերդախոտը, կակտուսային բույսեր…

տափաստան
կլիմա-չափավոր ցամաքային
կենդանական աշխարհ-կրծողներ՝դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ… գիշատիչներ՝ աղվեսներ, գայլեր…
բուսական աշխարհ-փետրախոտ, սիզախոտ, շյուղախոտ, երեքնուկ, ցորեն, գարի, արևածաղիկ…

ձյունամերձ գոտի
կլիմա-ցուրտ լեռնային
կենդանական և բուսական աշխարհը շատ քիչ է

մարգագետիններ

կլիմա-բարեխառն լեռնային
կենդանական աշխարհ-սողուններ՝օձեր, մողեսներ… միջատներ՝մեղուներ, բլոճներ…
բուսական աշխարհ-ծաղիկներ՝երիցուկ, հազարատերևուկ, կակաչ, խատուտիկ

լեռնաանտառային

կլիմա-բարեխառն լեռնային
կենդանական աշխարհ-գիշատիչներ՝արջեր, գայլեր, աղվեսներ… քարայծներ, եղնիկներ…

4

Աշխարհագրություն: նախագծային աշ.

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

    2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

    3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

    ՀՀ աշխարհագրական դիրքը ոչ լիովին բարենպաստ է, ոչ անբարենպաստ: Գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Հայաստանի աշխարհագրական դիքը լեռնային է, չունի ելք դեպի ծով: Ամենավատ կողմերից մեկն այն է, որ Հայաստանի հաևան երկրները հիմնականում թշնամիներ են, հարևաններից միայն Իրանն է մեզ դաշնակից:Հայաստանը հեռու է աշխարհի զարգացած և լավ տնտեսություն ունեցող երկրներից: Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։ Կլիման չոր է և բավականին բարենպաստ:

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին
Շվեյցարիա-Լեռնային երկիր է, չունի ելք դեպի ծով
Ղասախստան-չունի ելք դեպի ծով

Իսրայել-ունի վատ հարաբերություններ հարևան պետությունների հետ
Բութան-լեռնային պետություն է, չունի ելք դեպի ծով,
Նեպալ-լեռնային պետություն է, չունի ելք դեպի ծով

4

Աշխարհագրություն: Նախագծային աշ.

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 
    Շվեյցարիա-Լեռնային երկիր է, չունի ելք դեպի ծով
    Իրաք
    Բանգլադեշ
    Ռոմանիա
4

Հնդկաստան

India_Map_Animation_Created_by_samnad.s_Kudappanamoodu

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
    Հնդկաստանի աշխարհագրական դիրքը բավականին բարենպաստ է, ունի մուտք դեպի ծով, կլիման հիմնականում մերձհասարակածային է, և ընդհանուր տնտեսական առումով աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է: Տարածքի մեծությամբ Հնդկաստանը Հարավային Ասիայի խոշորագույն, իսկ ամբողջ աշխարհում 7-րդ երկիրն է…

  3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Հնդկաստանը ունի մեծ պաշարներ: Հայտնաբերված մի շարք հանքատեսակների պաշարներով այն աշխարհի առաջատարներից է: Հանքատեսակների պաշարներից են քրոմիտը, տիտանը, պղինձը, երկաթի հանքաքարը, մանգանը, բոքսիտը… Կան նաև Նավթի, բնական գազի ու քարածխի մեծ պաշարներ: Հնդկաստանից այդ պաշարները արտահանվում են և՛ հվ Ասիայում և  ամբողջ աշխարհում տարբեր երկրներ:

  4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
    Հնդկաստանի զարգացման առաջատար ճյուղերն են պարենպաստ կլիման, մուտքը դեպի ծով, հարուստ պաշարները:
  5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են ծառայությունն ու արդյունաբերությունն են: Ընդհանրապես Հնդկաստանի տնտեսությունը շատ բարդ է կազմված, քանի որ անընդհատ փոխվում են առաջատար ճյուղերը:
4

Ճապոնիա

  1. Japan_Flag_MapՔարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
    Ճապոնիայի աշխարհագրական դիրքը և՛ բարենպաստ է և՛ անբարենպաստ: Բարենպաստ է, քանի-որ Ճապոնիան ունի մուտք դեպի ծով, երկրի կլիման խոնավ է, տարածքի մեծ մասում կլիման նպաստավոր է գյուղատնտեսության համար: Անբարենպաստ է, քանի-որ կա հեռավորություն մայրցամաքից և հատկապես հին ժամանակներում զամանակակից կյանքը Ճապոնիա ուշ էր հասնում, բայց իհարկե հիմա այդ խնդիրը չկա և հեռավորությունը այնքան էլ չի խանգարում երկրի զանգացմանը: Երկրի տարածքի մեծ մասը լեռներ են, որը անբարենպաստ էր համարվում հին ժամանակ, երբ ճապոնիան զարգացած չէր և լեռները խանգարում էին տարածքների հաղորդակցությանը, բայց իարկե հիմա այդպիսի խնդիր չկա, քանի-որ տրանսպորտային միջոցները երկրում շատ զարգացած են…

  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Ինչպես գիտենք Ճապոնիայում արդյունաբերության ճյուղը շատ զարգացած է և Ճապոնիայի մեծ դերերից մեկը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում արդյունաբերական նյութերի տարածումն է: Մեքենաներ, աքսեսուարներ, էլեկտրական իրեր և այլն:

  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
    Ճապոնիայի զարգացման նախադրյալները մուտքն է դեպի ծովը, բարենպաստ կլիման գյուղատնտեսության համար… 
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունն ու ծառայություններն են: Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է, արդյունաբերության զարգացած ճյուղերից է էներգետիկական արդյունաբերությունը: Զարգացած է նաև մեքենաշինությունը:
4

Չինաստան

3dp_china3dp_map_flag
Չինաստանի բնակչությունը 

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
4

Արևելյան Ասիա

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

  • Չինաստան
  • Ճապոնիա
  • Հյուսիային Կորեա
  • Հարավային Կորեա
  • Մոնղոլիա
    1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
      Արևելյան Ասիայի տարածքը կազմում է Ասիայի 1/4 և ավելի մասը: Արևելյան Ասիայում բնական պայմանները բարենպաստ են տնտեսության համար, սակայն ժամանակ առ ժամանկ տեղի են ունենում ջրհեղեղներ, երկրաշարժեր, ավերիչ թայֆուններ և ցունամիներ: Այնտեղ են տեղի ունեցել նաև աշխարհի ամենակործանարար երկրաշարժերը: Արևելյան Ասիան հանքային հանածոների պաշարներով ամենահարուստ տարածաշրջաններից է: Կլիմայական պայմաններն այնտեղ տարածքի զգալի ձգվածության և մակերևույթի բարձրությունների մեծ տատանումմների հետևանքով շատ բազմազան և նույնիսկ հակադրական են:

    2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները: