Ստեղծագործությունների վերլուծություն

Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Ցանկացած ժամանակաշրջանում հարկավոր է ունենալ ապրելու, առաջ շարժվելու, ոգեշնչվելու գործոն և իմաստ: Ժամանակը շատ հաճախ խլում է քո կյանքից և դարձնում քեզ իր ստրուկը, երբեմն մենք չգիտենք, թե ինչու ենք ապրում, ուր ենք գնում: Ժամանակի հոսքի մեջ ինքներս մեզ կորցնում ենք, ապրում ենք աննպատակ ու անիմաստ, բայց միշտ պետք է գտնել այն բանը, որը արբեցնում է քեզ, որը ոգեշնչում ու ստիպում է քեզ առաջ գնալ: Ամեն օր կարելի է գտնել ոգեշնչում, նույնիսկ մի փոքր բանից: Մի բան, որը կգնահատես և որից կոգեշնչվես: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, տարիքում կա արբեցողության խնդիր, կան փոքրիկ ոգեշնչումներ և ապրելու մեծ իմաստներ: Հարկավոր է արբել, ոգեշնչվել և առաջ գնալ, ամեն օր, ամեն առավոտ, ամեն գիշեր:

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հասարակության համար ավելի կարևոր և գրավիչ են ցածրարժեք արժեքները, քան բարձր ու մեծ արժեքները: Այո կան մարդիկ, ովքեր գնահատում են բարձր արժեքները, բայց ընդհանրապես ձուլվելով հասարակության մեջ այդ արժեքները շատ հաճախ վերանում են և հասարակությունը այլևս չի նկատում և չի գնահատում դրանք: Կարծում եմ բոլորի համար է դա նկատելի և նույնիսկ ցավալի:

09.04.2021

Կոնֆուցիոսն ասում է.

Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Կյանքում առաջնայինը կարևոր է լրջորեն մոտենալ այս ամենին՝ աշխատանքին, կրթությանը, կարևոր է կարողանալ հարգել մարդկանց՝ ծնողներին, տարեցներին: Այս ամենը շատ ավելի կարևոր է քան անիմաստ գրքեր կարդալն ու կրթվելը: Եթե մարդ կարողանում է պահպանել այս ամենը, ապա կարող է ավելի լավ կրթվել ու գրքեր կարդալ, քանի որ այդ ամենը գրքերից ևս կարելի է վերցնել, իսկ չվերցնելու ու չպահպանելու դեպքում գիրք կարդալն ու կրթվելը անիմաստ է: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես ես ապրում ու ինչպես ես քեզ դրսեվորում, քան ինչպես ես կրթվում ու գիրք կարդում:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Ընդհանրապես մարդկանց հետ ու շրջապատում քիչ են հանդիպում այն մարդիկ, ում հետ կարողանում ես խոսել, հայտնել կարծիքդ ու քննարկել վեհ բաները կյանքում: Այո՛, շատ մարդիկ կան, ովքեր ո՛չ ընդունում են, ո՛չ հասկանում այդ ամենը: Եթե մարդիկ չեն կարողան հասկանալ այդ ամենը, ապա անիմաստ է նրանց հետ քննարկել վեհ բաները կյանքում, քանի որ այդ խոսակցությունից ոչինչ չես ստանա:

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Կյանքում ամենակարևոր արժեքներից ինձ համար արժանապատվությունն է, որից շատ բաներ են կախված: Այո՛, մարդ իր արժանապատվությունը չպահելու դեպքում հեղինակություն չի ունենում: Հարկավոր է պահել արժանապատվությունը առաջին հերթին հասարակության մեջ: Համաձայն եմ, որ պետք է աշխատել չունենալ ընկերներ ու ընդհանրապես շրջապատ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, կարծում եմ, որ քո արժեքներով, այդպիսի շրջապատում դու քեզ լավ ու լիովին արժանապատիվ չես կարող զգալ: Բայց անհնար է ընդհանրապես չհանդիպել այդպիսի շրջապատի ու երբեմն դժվար է այդպիսի մարդկանց հեռացնել շրջապատից, բայց կարծում եմ, որ այդ ամենի հետ միասին է պետք պահպանել արժանապատվությունն ու հեղինակությունը, քանի որ շրջապատի մարդիկ երբեմն կարող են քեզ հակառակին դրդել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Հովհանես Թումանյան: Անկեղծ չենք մենք՝ դառնացած ժողովուրդս

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․ Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել….

Հոդվածները կարծում եմ բոլորին հարազատ ու բոլորի համար տպավորիչ է: Նկարագրությունը կրկին կարծես այսօրվա քաղաքացու, գրողի, կամ գործչի խոսքեր լինեն: Զարմանալի է, չնայած նրան, որ կարծում եմ արդեն պարզ է, որ մարդիկ ցանկացած իրավիճակում ու ցանկացած ժամանակաշրջանում ունեն իրենց տրված դերերը ու խաղում են այդ դերերով, մինչև, որ չեն պարզվում, կամ հոգնում այդ դերից և անցնում են մեկ այլ դերի: Մարդիկ ցանկացած իրավիճակում ու ցանկացած ժամանակաշրջանում ավելի ու ավելի են դառնանում, չարանում ու այդ դառնությունը տրվում է հասարակությունից, մենք ինքներս մեզ տալիս ենք այդ դառնությունն ու կեղծիքը: Համաձայն եմ: Այդ ամենը կարծես հիվանդություն լինի, որ գոյություն ունի բոլորիս ուղեղներում: Այդ կեղծը առաջանում է թշնամությունից, շահերից ու ագահությունից: Ամեն մարդ մտածելով միայն և միայն իր շահերի մասին, ոչ մի դեպքում չի կարող վստահելի ու անկեղծ լինել: Արտակարգ իրավիճակում վստահում ես մեկին, այդ մեկը շատ հեշտ վերացնում ու ետ է հարվածում քո տված վստահությունով, ու այդպես շարունակ շատ կարճ ժամանակում հասկանում ես, որ ոչ մի վստահելի էակ չի կարող լինել: Եվ այո, մարդ ունենում է հաջողություն, մյուսը փորձում է խափանել նրա հաջողությունն ու կատարած արժանի աշխատանքը, ու այդ ամենով ոչ միայն տվյալ մարդուն է վատություն բերում, այլ նաև հենց իրեն: Հայրենիքի, հասարակության բարելավման ու կառուցման համար պետք է հպարտ լինել, երբ կողքինդ հաջողություն է ունենում, երբ կարողանում է մի բան տալ իր հայրենիքին, ու պետք է շարունակել քո՛ գործը, քո հերթին հայրենիքիդ քո պարտքը տալու համար: Բայց պարզվում է, որ դա բարդ է, և բարդ է եղել: Կրկնում են ամեն մեկը ստեղծում է իր շահը ու առաջնորդվում դրանով: Եվ այդպես յուրաքանչյուրը իր շահերի մասին մտածելով դառնում են մի մեծ համախումբ ու այդ կեղծիքն ու դառնությունը տարածվում է, տարածվում է ու ավելի շատ չարիք ու վհատություն բերում և՛ պետությանը, և՛ հասարակությանը:

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն. Վերլուծություն

Ստեղծագործությունը, կամ հեքիաթը շատ հետաքրքիր ու խորիմաստ միտք ու նկարագրություն ուներ: Հեքիաթը ներկայացնում էր մի կախարդ, ով սիրում էր զննել մարդկանց հոգսերը: Կախարդը մի օր խոշորացույցի տակ դրեց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ, որի մեջ տեսավ հազարավոր տարբեր գազանիկներ, ովքեր բոլորը թշնամանք էին ցույց տալիս միմյանց հանդեպ, ցանկանում էին հավասարացնել բոլորին և այդ ամենը կատաղած ու ագրեսիվ: Հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ շատ մեծ նմանություն ունեին իրական կյանքի մարդկանց ու ժողովրդի հետ: Այդ նմանությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մի անանուն կախարդ չիմանալով, որ այդ ամենը կատարվում է ճահճի կաթիլի մեջ, այն տեսավ որպես Կոպենհագեն քաղաք: Իրական կյանքում, ցանկցած երկրում ու քաղաքում ևս այդպես է: Մարդիկ նույնսիկ առանց ոչ մի պատահարի ջղայն ու անարդար են իրար հանդեպ: Դա լինում է և՛ մեծաքանակ հավաքներում, և՛ առորյայում մի քանի հոգու միջև: Ոչ մեկ չի կարողանում դրան վերջ տալ, այդ երևույթը միշտ լինում է, և միշտ ականատես ենք լինում դրան, երբեմն մենք ինքներս ենք այդ միջավայրը ստեղծում առանց նկատելու:

Շարունակել կարդալ “Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն. Վերլուծություն”

Ծննդյան տոներից երեք օր հետո: Վիլյամ Սարոյան. Վերլուծություն

<<Ծննդյան տոներից երեք օր հետո>> ստեղծագործությունը չափազանց առօրյա և հետաքրքիր էր: Իրավիրճակը շատ ճիշտ էր ներկայացված: Ստեղծագործությունը ներկայացնում էր մի ընտանիք, որտեղ փոքրիկ 3 տարեկան աղջիկը հիվանդ է, ծնողները հաճախ այցելում էին խանութներ դեղեր գնելու համար, իսկ այդ ընթացքում 6 տարեկան տղան ծնողներին հիմնականում դրսում էր սպասում: Մի օր ևս բացառություն չէր և ընտանիքի հայրը տղայի հետ այցելել թր խանութ դեղեր գնելու: Բայց տղայի հայրը խանութի փոխարեն մտավ մի բար, որպեսզի մի բաժակ օղի ըմպի, որ մի պահ անջատվի բոլորից: Բայց տղան արդեն երկար ժամանակ էր սպասում դրսում, իսկ հայրիկը չկար: Տղան մտավ ներս և տեսավ, որ դա խանութ չէ, բարմենին հարցրեց, թե որտեղ է իր հայրը, բայց ոչ մեկ չգիտեր հարցի պատասխանը: Հաճախորդները առաջարկում էին իրեն տուն տանել, բայց տղան տան տեղն էլ չէր հիշում: Բարմենը հոգատար կերպով տղային ասաց, որ դուրս գա և, որ իր հայրը շուտով կգա: Երկար ժամանակ հայրը չկար, իսկ տղան բարի դիմաց սպասում էր: Ձյուն գալուն պես բարմենը տղային իր մոտ բերեց՝ ներս, որպեսզի տաքանա և տղայի համար անկողին սարգեց, որպեսզի քնի: Տղայի արթնանալուց հետո բարմենն առաջարկեց տղային գնալ իրենց տուն, գիշերել այնտեղ մինչև առավոտյան նրա հայրը գա և իրեն տանի տուն: Տղան իհարկե չէր ուզում, բայց համաձայնվեց, քանի որ ուրիշ ելք չկար: Ճանապարհին տղան արտասվելով քայլում էր բարմենի հետ, բայց բարմենը իրեն չէր փորձում մխիթարել: Բայց առավոտյան բարմենի տանը տղան արդեն հանգիստ էր և այլևս չէր արտասվում:

Այս ամենի մասին առաջինը կասեմ, որ շատ համոզիչ ու պատկերավոր էր ներկայացված: Ամբողջովին զգում էի բարի միջավայրը, մարդկանց բնավորությունները, բարմենի և տղայի հարաբերությունները և այդպես շարունակ: Գրելաձևը այդպիսին էր, շատ համոզիչ ու պատկերավոր: Ցանկացած կերպարի ներաշխարհն ու բնավորությունը երևում էր մեկ նախադասությունից, որը կարծում եմ հաջողված գրելաձևի նշան է: Այս ամենն իրականում առօրյա իրավիճակ է, որի լինելը շատ հավանական է: Այդ զգացողությունը կարծում եմ շատերն են ունեցել փոքր հասակում, երբ մի քանի րոպե մայրիկիդ, կամ հայրիկիդ չես գտնում խանութում գնումներ կատարելիս, կամ փողոցում քայլելիս և դա շատ անհանգստացնող զգացողություն է: Տղան հայրիկին սպասում էր ժամից էլ ավել և պարզ է այն, թե նա իրեն ինչքան անպաշտպան ու անհանգիստ էր զգում այդ ընթաքում: Իսկ այդ իրավիճակից ելնելով նրա շուրջը շատ տարբեր օտար մարդիկ էին: Բարմենը այն կերպարն էր, ով փորձում էր չանգանհստացնել տղային, փորձում էր օգնել և հանգստություն ներշնչել, ամեն կերպ ուրիշներից աննկատ պաշտմանում էր տղային, քանի որ օտար մարդիկ հնարավոր է նույնիսկ վախեցնեին նրան: Իսկ վերջում տղան մնաց բարմենի հետ, ով իր համար սկզբից օտար մարդ էր, կամ թշնամի ինչպես ինքն էր մտածում, բայց հետո նա ո՛չ օտար էր, ո՛չ թշնամի: Կար նաև կերպար, ով չափազանց խմած վիճակում էլի ցանկանում էր օգնել տղային, բայց բավականին անգիտակցաբար և իրավիճակը սխալ դատելով՝ ծերունի Էլգեյլերը: Իսկ այն շնիկով և դրած ատամներով կինը սովորական հաճախորդ էր, ով ուղղակի քաղաքակրթությունից ելնելով անհանգստություն ցուցաբերեց դրսում կանգնած տղայի համար, և հետաքրքրվեց նրանով:

Ստեղծագործության ամբողջ գաղափարը կարծում եմ երևում է այս հատվածի մեջ և կցանկանամ առանձնացնել այն.

Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնալ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի: Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Տղան փոքր էր և գիտեր, որ օտար մարդկանց չի կարելի վստահել և մտածում էր, որ օտար մարդիկ իր թշնամիներն են, բայց այս դեպքում նա վստահեց և նույնիսկ սիրեց բարմենին, ում երբեք չէր տեսել, բարմենը դաչձավ իր բարեկամն, իսկ իր հայրը, ով այդքան բարկացած էր, բայց տղան այդքան սիրում էր իրեն չվերադարձավ տղայի մոտ: Տղայի համար բարմենն ում այսօր էր հանդիպել և, ով օտար էր նրան շատ ավելի հարազատ էր, քան իր հայրը, ում հետ երկար տարիներ ապրել է, և ով իրեն թողեց ու հեռացավ, տղային թողեց անպաշտպան, անհանգիստ, վախեցած: Բայց հայտնվեց մի մարդ, ով սիրեց ու պաշտպանեց տղային շատ ավելի շատ, քան իր հարազատ հայրը: Բարմենն այլևս իրեն օտար չէր, բարմենն արդեն տղայի հարազատն էր:

Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն. Վերլուծություն

Լուցկիներով աղջիկը այն ստեղծագործություններից է, որն առաջին իսկ անգամ կարդալուց ինձ մեջ տպավորվել է և շատ զգացողություններ է առաջացրել: Ստեղծագործությունը առաջին անգամ փոքր հասակում եմ կարդացել՝ տարբեր լեզուներով, և այն իմ մեջ նույնիսկ վախ էր առաջացրել: Իհարկե հիմա կարդալիս ես մի փոքր այլ կերպ եմ նայում ստեղծագործությանը և այդ վախը այն այլևս իմ մեջ չի առաջացնում: Ստեղծագործության գրելաձևը չափազանց գեղեցիկ է ու այնքան պատկերավոր, որ ամեն անգամ կարդալիս ամբողջովին պատկերացնում ես և՛ աղջկան և՛ այն ցուրտ փողոցը և՛ ստեղծագործության հրաշքները: Իսկ փոքր ժամանակ հենց այդ պատկերավորությունից վախ էր առաջացել ինձ մոտ: Ստեղծագործությունը ներկայացնում էր Ամանորյա երեկո և մի աղջիկ՝ աղքատ և խիստ ընտանիքից, ով դուրս էր գալիս ցուրտ փողոց լուցկի վաճառում գոնե մի փոքր փող վաստակելու նպատակով: Ամանորյա գիշերը ևս բացառություն չէր և աղջիկը բարակ շորերով ու կոշիկներով, որոնք ճանապարհին կորցրեց, դուրս եկավ փողոց: Դրսում չափազանց ցուրտ էր, աղջիկն մրսելով հերթով մի քանի լուցկի էր վառում, այդ լուցկիների վառվելուն պես նրան թվում էր, որ բոլորովին այլ տեղում էր, առաջինը բուխարու դիմաց նստած, հետո համեղ ճաշատեսակներով սեղանի, իսկ հետո գեղեցիկ եղևնու: Վերջին լուցկիներն վառելով աղջիկը տեսավ իր շուտ մահացած տատիկին, ով իրեն շատ էր սիրում, նա խնդրեց տատիկին, որ տանի իրեն նրա հետ և նրանք երկուսը բարձրացան երկինք: Առավոտյան աղջկան գտան լուցկիների տուփը ձեռքին մահացած: Այս ամենն ստեղծագործության մեջ իսկապես շատ տպավորիչ ու ազդեցիկ էր ներկայացված: Ստեղծագործությունն սկզբում քո մեջ անհանգստություն ու տխրություն է առաջացնում, բայց հետո հասկանում ես, թե ինչ մեծ արժեքն էր կային և ինչ հրաշքներ եղան այդ փոքրիկ խեղճ աղջկա կյանքի մի ցուրտ գիշերում: Աղջիկն իրեն այնքան երջանիկ զգաց ինչքան ամենահարուստ, տաք ու գեղեցիկ հագնված, համեղ սեղանի մոտ նստած մեկը չէր զգա այդ Նոր տարվա գիշերը: Ստեղծագործության գաղափարն հենց դա էր: Ամենաաղքատ, դժբախտ ու սոված մարդը իր կյանքի ավելի մեծ արժեքներով իրեն կարող է շատ ավելի երջանիկ զգալ, քան հարուստ, ամեն ինչ ունեցող և ոչնչի կարիք չզգացողը: Աղջիկը իր կյանքում ամենաշատն իր տատիկին էր սիրում, ով մահացել էր: Նա այդ գիշեր հնարավորություն ունեցավ տեսնել իր տատիկին, զգալ իր ներկայությունը և հենց ինքը խնդրեց տատիկին, որ տանի իրեն նրա հետ դեպի երկինք, այնտեղ, որտեղ չկա ոչ սով, ոչ ցուրտ, ոչ աղքատություն: Դա աղջկան ամենամեծ երջանկությունը պարգևեց, ինչը ինքն էր ուզում: Իսկ մարդիկ, ովքեր միայն տեսան մահացած աղջկան, կարծիք էլ անգամ չունեցան, թե ինչ երջանիկ են տատիկն ու աղջիկը դիմավորել Նոր տարին, և չիմացան թե ինչ երջանիկ է աղջիկն եղել այդ գիշեր:

Վիլյամ Սարոյան. Բան ունեմ ասելու: Վերլուծություն

<<Բան ունեմ ասելու>> ստեղծագործությունը բազմիցս անգամ եմ կարդացել: Ամեն անգամ կարդալիս ավելի լավ եմ հասկանում ու շատ հավանում ստեղծագործությունը: Ստեղծագործությունը ներկացանում էր Սուրբ Ծննդյան երեկո, խնջույք նախատեսված աղքատ երեխաների համար, որտեղ տեղի էր ունենում խաբեություն, ինչը թաքցվում էր ժողովրդից: Խաբեությունը այն էր, որ խնջույքի Ձմեռ պապիկը երեխաների ցանկությունները լսելով, հույս էր տալիս նրանց, որ այդ ամենը շուտով կստանան, բայց այդպես չէր լինում, բոլոր երեխաները ստանում էին բոլորովին այլ նվերներ, իսկ ռադիոյով ներկաացվելիս ժողովրդին այդ ամենը թաքցնում էին: Այդ ամենը նկատեցր մի երիտասարդ, ով որպես հանդիսատես մասնակցում էր խնջույքին, և բարձրաձայնեց այն ցանկանալով կանխել խաբեությունը աղքատ երեխաների հանդեպ: Ինչպես Վիլյամ Սարոյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում, այստեղ էլ կան տարօրինակություններ և անտրամաբանակ ներկայացումներ, գաղափարը հենց այդ ձևով է արտահայտվում: Գրելաձևը ըստ իս համոզիչ ու տպավորիչ է, ամբողջովին պատկերացնում ես ամեն ինչ ստեղծագործության մեջ և գնալով էլ ավելի ուշադրությամբ ես այն ընթերցում, համենայն դեպս գրելաձևը ինձ դա է ստիպում: Գրեթե բոլոր կերպարները բավականին շատ տարօրինակություններ ունեին: Կային շատ կերպարներ ու բոլորն էլ կարևորություն ունեին: Հիմնական կերպարները, որոնք ավելի տպավորիչ են Ձմեռ պապն ու երիտասարդն էին: Ձմեռ պապի կերպարն ինձ համար շատ տպավորիչ էր և միևնույն տեղում նաև տարօրինակ: Ըստ իս Ձմեռ պապի կերպարն հիմնականում բնորոշում էր կեղծավորությունը: Ձմեռ պապը հոգատար ու սիրով էր երեխաների հետ, բայց դա կեղծ էր, քանի որ նա ուղղակի աշխատում էր իբր Ձմեռ պապ և երեխաներին այդքան հույս ու հավատ տալով վերջում կոտրում էր նրանց սրտերը, և նա նույնիսկ չգիտեր այդ հոգատարություն ու սեր տալու իմաստը: Երիտասարդը, ով նույնպես տպավորիչ կերպար էր, ըստ իս բլորոշում էր արդարությունը: Այդ ամբողջ ժողովրդի մեջ միայն նա նկատեց և փորձեց կանխել խաբեությունը: Իսկ այդ խաբեությունը ներկայացվում էր որպես շատ նորմալ Սուրբ Ծննդյան երեկո, երեխաներին ուրախացնելու նպատակով: Երիտասարդը բարձրաձայնեց դա և դեմ գնաց բոլորին ցանկանալով վերադարձնել արդարությունը: Իսկ ամենակարևորն ու հիմնական գաղափարը ներկայացնողը երիտասարդի խոսքն էր երեխաներին և Ձմեռ պապին: Ստեղծագործությայն գաղափարն շատ մեծ է: Ամբողջ պատմությունը, կերպարները և երևույթը շատ մեծ բան էր ասում մեզ բոլորիս: Հաճախ անկեղծ ու հավատով լի մարդկանց սիրտը կոտրում են կեղծավորությամբ: Այն մարդիկ, ովքեր անիմաստ հույս ու հավատ են տալիս, երազող հավատացող մարդուն, այն դեպքում, երբ դրա իմաստը չկա և այդ ամենը կեղծ է, պետք է դադարեցնեն և ուղղակի չանեն ոչինչ, եթե գիտեն, որ չեն կարող և անիմաստ հույս են տալիս մարդկանց, ովքեր իսկապես հավատում են իրենց: Պետք է չմնալ կոտրված և ոչ թե հավատալ և սպասել ուրիշների խոստումներին և իրենց երջանկությանը այդ միջոցով, որոնք հիմնականում կեղծ են լինում, այլ սկսել իրենց գործը և փորձել կերտել այն երազանքը, որին սպասում են ուրիշներից և սպասելով կոտրվում են: Հարկավոր է գնահատել այն ամենը ինչը տրված է մեզ: Երիտասարդի հիմնական խոսքը հենց դա էր: Ձմեռ պապը խափում էր այն երեխաներին, ովքեր ուզում էին երջանիկ լինել և հավատով սպասում էին իրենց երջանկությանը Ձմեռ պապից: Երեխաներին երիտասարդը դիմում էր և նրա խոսքն այն էր, որ իրենք ոչ թե պետք է հավատան ուրիշների խոսթումներին, իսկ հետո կոտրվեն այլ հենց հիմիկվանից իրենք պետք է սկսեն գնահատել այն ամենն ինչ-որ տրված է իրենց: Իրենք պետք է ուրախանան ոչ թե ստամալով, այլ տալով: Պետք է հասկանան, թե իրականում ինչն է իրենց երջանկությունը և սկսեն իրենց գործը կյանքում, որը իրենց էլ ավելի երջանիկ կդարձնի: Ես այս գաղափարի հետ ամբողջովին համաձայն եմ և պատմվածքը հենց սա ինձ ասեց: Պետք է գնահատել այն ինչ ունենք և ապագա երազանքներն ու ցանություննները իրականացնել ինքներս: Չհավատալ ու չսպասել ուրիշների խոստումներին: Հարկավոր է անել մեր գործը կյանքում: Գնալ առաջ, կերտել մեր երազանքներն ու ցանկությունները: Իսկ այդ գործը մենք պետք է սկսենք հենց այսօրվանից:

Պատերազմ: Վերլուծություն

Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն է, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի միջև ռազմական գործողությունների տեսքով։ Պատերազմներ միշտ եղել են, կան և դեռ կշարունակվեն: Պատերազմը հիմնականում ասոսացվում է այս ուղությանը՝ ռազմական գործողությունների միջոցով, բայց պատերազմն իրականում շատ ավելի բազմաբովանդակ հասկացություն է: Ընդհանրապես պատերազմը հետապնդում է հակառակորդին, որպես սեփական կամքի պարտադրման նպատակ և դա վերաբերվում է ցանկացած պատերազմի և նույնիսկ սովորական կռվի ու բանավեճի: Պատերազմում կարևորություն ունեն տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցները։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով» և այդ միջոցները տարբեր են: Գոյություն ունեն ռազմական, տեղեկատվական, կիբեռ, հիբրիդային, դիվանագիտական, հոգեբանական և ավելի տեսակներ ունեցող պատերազմներ:

Ռազմական պատերազմը իմ արդեն ներկայացրած՝ հակամարտությունն է երկու կամ ավելի պետությունների միջև զինատեսակների միջոցով: Ռազմական պատերազմը ևս ունի տարբեր ուղություններ: Այն կարող է լինել քաղաքական, տարածքային, տնտեսական և այլն: Կարծում եմ, որ ռազմական պատերազմ հասկացությունը հասարակությանը ամենահայտնի պատերազմի տեսակն է: Ռազմական պատերազմը ամբողջական բռնություն է հակառակ պետության հանդեպ: Բռնություն է խաղաղ բնակչության հանդեպ: Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց: Ռազմական պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ 

Տեղեկատվական և կիբեռպատերազմի միջև մեծ չափով նմանություն կա: Տեղեկատվականը հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության, իշխանության, կամ զինված ուժերի վրա ազդեցությունն է համացանցում տեղեկատվական նյութեր տարածելու միջոցով, իսկ այդ ընթացքում սեփական երկրի նկատմամբ նման ազդեցությանը հակազդելուն: Կիբեռպատերազմը կրկին կապված է համացանցի հետ, համակարգչային համակարգերի անկայունացմանը, պետական հաստատությունների, ֆինանսական և գործարար կենտրոնների համացանց մուտք գործելուն և ամենօրյա կյանքում համացանցից կախված պետություններում քաոս ստեղծելը: Տեղեկատվական և կիբեռպատերազմի մեջ նմանությունը նախ համացանցի գործածումն է և երկու ընթացքում էլ նպատակը հակառակորդ պետությունում քաոս և անհանգստություն ստեղծելն է:

Հիբրիդային պատերազմը բացահայտ և քողարկված պատերազմական գործողությունների, սադրանքների և դիվերսիաների համակցությունն է, որը զուգորդվում է սեփական մասնակցության ժխտմամբ, ինչը զգալիորեն դժվարացնում է հիբրիդային ռազմական գործողություներին լիարժեք պատասխան տալը: Հիբրիդային պատերազմը հանդիսանում է պատերազմի առաջատար տեսակ, սակայն որի առանձին բաղադրիչներ թե՛ նախկինում, թե՛ այժմ առանձին լայնորեն օգտագործվում են: Այն նոր երևույթ չի, այդ տեսակի պատերազմ միշտ է եղել, ուղղակի «հիբրիդային» հասկացությունը չի եղել: Ըստ Հոֆմանի, ով առաջինն է ԱՄՆ-ում ներմուծել այս հասկացությունը, «հիբրիդային պատերազմները նոր չեն, ուղղակի ամեն անգամ նրանք տարբեր են»: Հիբրիդային պատերազմը միշտ հանկարծակի է սկսվում, ուստի զինվորականները պետք է նախապես սովորեն, թե ինչպես գործ ունենան անսպասելի սպառնալիքների հետ:

Կա նաև դիվանագիտական պատերազմ հասկացությունը, որը ներդրում ունի բոլոր պատերազմների մեջ: Պատերազմի մեջ չափազանց մեծ մաս է կազմում դիվանագիտությունը: Դիվանագիտությունը պատերազմի տարատեսակ է: Հատկապես ռազմական պատերազմը մեծ կախվածություն ունի դիվանագիտությունից, որը պատերազմական պայքարի ամենակարևոր միջոցներից է: Դիվանագիտական պատերազմը ասոցացվում է բանակցությունների միջոցով: Հենց այդ բանակցությունների միջոցով կարող է ամբողջովին փոխվել թե՛ պատերազմի ընթացքը և թե՛ հետևանքները:

Այս բոլոր պատերազմի տեսակների մեջ կա հոգեբանական պատերազմը: Բոլոր պատերազմներում գոյություն ունի և անխուսափելի է հոգեբանական ազդեցությունը մարդու վրա: Անհնար է խուսափել այդ ազդեցությունից, քանի որ պատերազմ հասկացությունը կա բոլոր մարդկանց մեջ և կան մարդիկ ում մեջ պատերազմը վախի տեսքով է արտահայտված: Այն ամենը ինչի միջով մարդիկ անցնում են պատերազմի ընթացքում հոգեբանական պատերազմ է և ոչ միայն ռազմական, կիբեր և տեղեկատվական պատերազմներն են ազդեցություն թողնում մեզ վրա այլ հոգեբանական պատերազմի միջով մենք անցնում ենք գրեթե ամեն օր: Ամեն օր մենք ունենում ենք ինչ-որ բանավեճ, անհամաձայնություն, խնդիր, անհանգստություն, անվստահություն և հենց դա մարդու վրա հոգեբանական ազդեցություն է թողնում: Մենք ամեն օր պատերազմում է ինքներս մեր ես-ի հետ: Անդադար պատերազմում ենք մեր կյանքի հետ, փորձում ենք հարմարվել ու պայքարում ենք մեր ապագայի ու նպատակների համար: Պատերազմում ենք կյանքում մեզ տրվող ցավի հետ և փորձում հաղթահարել այն: Հոգեբանական պատերազմը մեզ հետապնդում է ամենուր և դրանից չենք կարող խուսափել:

Պատերազմ հասկացությունը դեռ շատ տեսակներ ունի, բայց անդրադարձա իմ կարծիքով ամենակարևորներին: Կարծում եմ ավելի պարզ է այն, որ պատերազմը բավականին մեծ հասկացություն է, որը մեզ հետապնդում և մեր հետ ուղորդվում է ամենուր: Պատերազմը ավելի կոնկրետ կարող եմ բաժանել երկու ձևերի՝ պատերազմ, որի միջոցով լուծվում են և շատ բաներ են փոխվում քաղաքականության մեջ, լուծվում են հարցեր պետությունների միջև ռազմական գործողությունների միջոցով և այն բոլոր ուղություններով, որոնք ներկայացրեցի, և պատերազմ, որը տեղի է ունենում գրեթե ամեն օր յուրաքանչյուր անհատականության կյանքում: Դա կարող է լինել աշխատանքային, կամ դպրոցական պայքար, պայքար մի մարդու մեջ ինքն իր ես-ի հետ, այդ պայքարը կարող է լինել շատ փոքր և ունենալ տարբեր ուղություններ, ինչը մարդկանց ստիպում է չնկատել, որ պատերազմի մեջ են: Մրցակցություն, հաղթանակ, պարտություն, համաձայնություն: Եթե ուշադիր լինենք այդ ամենը միշտ տեղի է ունենում, ինչը կրկին պատերազմ կարող ենք համարել: Այս երևույթները միշտ կան ու կլինեն մեր կյանքում, դրանք կարող են ունենալ վատ հետևանքներ, կարող են ունենալ լավ հետևանքներ: Ցանկացած մարդ ունակություն ու նույնիսկ պարտավորվածություն ունի պայքարելու, և ցանկություն ունի հաղթելու: Կենդանիները ցանկություն ունեն ուտելիք հայթայթելու, ու կռվում հաղթելու: Պետությունը և ժողովուրդը ցանկություն ունի ուժեղ ու հաղթանակած լինելու և պարտավորվածություն պայքարելու, իսկ դա նշանակում է, որ ցանկացած կենդանի շունչ աշխարհում անընդհատ պատերազմում է: Պատերազմը անխուսափելի ու հավերժական երևույթ է: Ցանկացած փոքր պայքար կյանքում պատերազմ է: Պատերազմը կարող է լինել ամեն օր, կարող է լինել մի քանի տարին մեկ, ուղղակի այն ունենում է տարբեր ուղություններ, որոնց հետ մենք պարտավոր ենք սովորել ապրել…

Աղբյուրներ`
Վիքիպեդիա
Տեղեկատվական պատերազմ և դիվանագիտություն
armedia

Պաուլո Կոելո: Ամանորյա հեքիաթ

Ստեղծագործությունը շատ համոզիչ ու հետաքրքիր էր: Բավականին հետաքրքիր էր ներկայացված փոխաբերությունն ու ամբողջ գաղափարը: Գրելաձևի մեջ ըստ իս մի փոքր պակասում էր պատկերավորությունը, կարծում եմ ինչ-որ հատվածներ կարող էին ավելի պատկերավոր լինել և այդ դեպքում գաղափարը էլ ավելի տպավորվող ու համոզիչ կլիներ: Ստեղծագործությունը երեք մայրիների մասին էր, ովքեր հասարակության մեջ բազմաթիվ բաներ էին տեսել: Այդ ամենը տեսնելով նրանք սկսեցին երազել և ամեն մեկը ուներ մի երազանք: Անտառահատները շատ շուտով կտրեցին երեք մայրիներին և նրանց փայտից բոլորովին այլ բաներ պատրաստեցին: Մայրիները սկզբում հիասթափվեցին, քանի որ հասկացան, որ այլևս իրենց երազանքները չեն կարող իրականանալ, բայց քիչ ժամանակ անց հասկացան, որ այն ամենն ինչ եղել էր իրենց կյանքի հետ հենց իրենց երազանքի իրականացումն էր: Նրանք նույնիսկ պատկերացում չունեին, որ այդ ամենից հետո իրենց երազանքները կիրականան, բայց հասկացան, որ հենց այդ ամենն իրենց երազանքն է: Գաղափարի հետ ամբողջովին համաձայն եմ, երբեմն նույնիսկ մտածել եմ այդ ուղությամբ: Բոլորս ունենում ենք այնպիսի երազանքներ, որոնց մեծ հավատով սպասում ենք: Այդ երազանքները կարող են և՛ անիրականալի և անհավատալի թվալ և՛ շատ սովորական թվացող ցանկություններ լինել: Բայց բոլոր երազանքները ինչ-որ կերպով միշտ իրականանում են, նույնիսկ այնպես, որ մենք դա չենք կարողանում գիտակցել: Ամենաանիրական և երևակայելի երազանքը նույնիսկ իրականանում է, ուղղակի ոչ այնպես ինչպես մենք էինք պատկերացնում: Այն կարող է ամբողջովին այլ կերպ իրականություն դառնալ, բայց իմացեք՝ երազանքը միշտ կատարվում է: Այս գաղափարը ստեղծագործությունում շատ հետաքրքիր ու համոզիչ էր, հենց դրանով այն գրավեց ինձ:

Պատերազմ է հայտարարվել: Վիլյամ Սարոյան. Վերլուծություն

Այս ստեղծագործությունը ամբողջովին ցույց էր տալիս Սարոյանի ոճը, գրելաձևը և առանց տրամաբանության ներկայացվող գաղափարները, որոնք այնպես են ներկայացված, որ խոսքերով չես կարող արտահայտել և ունակ չես ճիշտ կերպով փոխանցել ինչ-որ մեկին: Ստեղծագործությունը ինձ համար շատ հաջողված էր, գրելաձևը շատ Սարոյանական էր, որը ինձ շատ է դուր գալիս, գաղափարը չափազանց հետաքրքիր էր և քեզ ստիպում էր խորը մտածել այդ մասին: Ստեղծագործությունը ներկայացնում էր հետևյալ իրավիճակը.

Տասնմեկ տարեկան տղա ամբողջ քաղաքով տարածում էր լուրը, որ Եվրոպայում պատերազմ է հայտարարվել: Տղայի կերպարը բնորոշում էր սովորական հասարակություն, որը այդպիսի լուր ստանալուց հետո կորցնում էր իրեն, սարսափելի վախենում և բոլորին խուճապահար տարածում լուրը: Այդ ընթացքում տղան վարսավիրանոցում նստած վարսավիրին և հաճախորդին ևս հայտնում է լուրը: Հաճախորդը բնորոշում էր գրող, մարդկանց գաղափարներով հետաքրքրված, բոլորի խոսքը լսող և վերլուծող: Վարսավիրը շատ ուրիշ գաղափարներով մարդ էր, նա այդ լուրը լսելով և տեսնելով, որ հաճախորդը խոսում է տղայի հետ, ջղայնանում է և փորձում տղային էլ, հաճախորդին էլ դուրս հանել իր վարսավիրանոցից պատճառաբանելով այն, որ երկուսն էլ հիմար են: Հաճախորդը մի փոքր խոսելուց հետո հասկացավ, որ վարսավիրը ուզում է իր խոսքը կիսել ինչ-որ մեի հետ, բայց չգիտի ում, իսկ իր խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհին: Վարսավիրի գաղափարն այն էր, որ միայն հիմարներն են կարող հայտարարել, որ պատերազմ է, միայն հիմարներն են կարող հավատալ դրան և վախենալ դրանից, նա ասում էր, որ եթե մարդիկ բացառեն և չընդունեն պատերազմը ինչպես ընդունում են հիմա՝ պատերազմ չի կարող լինել: Այդ դեպքում պատերազմ չի լինի մարդկանց մեջ, այդ վախը չի լինի մարդկանց մեջ, այդ դժբախտությունը չի լինի մարդկանց մեջ: Այդ հասկացությունը չկա, պատերազմ չկա և միայն հիմարներն են տարածում այդ լուրը, և միայն հիմարներն են հավատում դրան: Գաղափարը սա էր: Հաճախորդը հետաքրքրությամբ և ուծադիր լսում էր վարսավիրին, վերջում նա դուրս եկավ վարսավիրանոցից այն կարծիքով, որ այդ վարսավիրը մեծ մարդ է մեծ գաղափարներով: Այդ ժամանակ իսկապես պատերազմ էր հայտարարված Եվրոպայում, և ստեղծագործությունը ներկայացնում էր մի քանի մարդկանց տեսակներ, տարբեր գաղափարներով:

Չեմ կարող ասել, որ ամբողջովին եմ համաձայն ստեղծագործության գաղափարի հետ, որովհետև կարծում եմ, որ ինչ-որ անտրամաբանական բան կա գաղափարի մեջ, ինչպես Սարոյանի շատ ստեղծագործություններում: Դա ինձ շատ է դուր գալիս, քանի-որ գաղափարը այդ ձևով բոլորովին այլ կերպ է տպավորվում և մտնում մարդու մեջ: Նայելով ուրիշ տեսանկյունից մարդկանց միտքը, կարծիքը շատ տարբեր է, ինչպես բոլոր հարցերում այնպես էլ պատերազմ հասկացության: Բոլորը տարբեր կարծիքներ ունեն և չի կարող ամբողջ հասարակությունը բացառել պատերազմը: Իսկ նայելով ստեղծագործության գաղափարի տեսանկյունից մեծամասամբ համաձայնում եմ վարսավիրի գաղափարի հետ: Կարծում եմ, որ մարդիկ չեն բացառում պատերազմը, բայց նաև չի կարելի այդպես խուճապահար, սարսափահար վերաբերվել դրան: Մարդկանց հոգեբանության մեջ կա այդ պատերազմի վախը, որը կարծում եմ պետք է չլինի, քանի-որ պատերազմ ամեն պահի կարող է հայտարարվել և արդեն պետք է պատրաստ լինել դրան…

Կրկին ասեմ, որ ստեղծագործությունը շատ հաջողված եմ համարում բոլոր առումներով: Ինձ միանգամից գրավում է Վիլյամ Սարոյանի թե՛ գրելաձևը, թե՛ սյուժեն, թե՛ կերպարները և թե՛ գաղափարները: