Պատմության ընտրությամբ դասընթաց.Ուսումնական Առաջին շրջանի ամփոփում

Ամփոփելով ուսումնական առաջին շրջանը՝ կարող եմ ասել, որ պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում ամենասկզբից կատարել ենք յուրահատուկ ուսումնասիրություններ՝ տարբերվող ձևաչափով, և այս պահին կարող ենք փաստել, որ մեծ առաջադիմությամբ իրականացրել ենք դասընթացի ծրագրով նախատեսված մեր անելիքները և այս ոլորտում մեծ առաջընթաց ենք գրանցել: 2021-2022 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը ևս բավականին հաջող և ամբողջական էր ստացվել, որի արդյունքում 2022-2023 ուսումնական շրջանում, մեր արդեն իսկ ձեռքբերած գիտելիքներով և փորձով ոգևորված էինք սկսելու մեր նոր նախագծերը և անելիքները՝ հանդիպումներ, կլոր սեղաններ, թանգարանային այցեր, արտագնա պարապմունքներ:
Առաջին ուսումնական շրջանի ավարտին կարող եմ վստահ ասել, որ բավականին շատ բան ենք հասցրել անել և, ամենակարևորը, ոչ միայն շատ, այլև արդյունավետ: Իրականացրել ենք բավականին շատ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, վերլուծություններ, այցեր և արտագնա պարապմունքներ:

Այսպիսով, որպես առաջին ուսումնական շրջանի ամփոփում-հաշվետվություն, ներկայացնում եմ իմ աշխատանքները ստորև.

ՀՀ Անկախության հռչակագիրը՝ պատմական փաստաթուղթ. հանդիպում Արամ Մանուկյանի հետ

Արագնա պարապմունք. Պեղումներ և նոր ուսումնասիրություններ «Կարմիր բլուր» Թեյշեբաինի հնավայրում

Արտագնա պարապմունք. «Կարմիր Բլուր» Թեյշեբաինի հնավայրում. Նախապատրաստական աշխատանք

Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը

Վերլուծություն: Վերջի Սկիզբը. Վանո Սիրադեղյան 

Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը. Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Սպասված այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Թողնել մեկնաբանություն