Ավագ դպրոցի իրականությունը/ High school reality. Նախագիծ 2021-2022

Նախագիծ 2021-2022
High school reality/Ավագ դպրոցի իրականությունը

Նախագծի սկիզբ՝ Սեպտեմբեր 2021
Նախագծի ավարտ՝ երկարաժամկետ

Նախագծի շրջանակներում.
Ներկայացվելու է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Ավագ դպրոցի կյանքը 2021-2022 թվականի նոր ուսումնական շրջանի ընթացքում, որի մեջ ներառվում են.
Սովորողներ, ուսուցիչներ, նոր ուսումնական պլան, ընդունելություն, գործունեության ընթացք, խնդիրներ, նպատակներ, դասընթացներից դուրս իրադարձություններ:

Նպատակ.
Համացանցում ներկայացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի, և ընդհանրապես Ավագ դպրոցի իրական կյանքը, որը տեսնելով՝ կարծում եմ ո՛չ սեբաստացիները ավելի ճիշտ պատկերացումներ կունենան սեբաստացիների կյանքի, գործունեության և ուսումանական տարվա ընթացքի մասին 2021/2022 թվականներին Ավագ դպրոցում: Իսկ սեբաստացիները կմոտիվացվեն, կտեսնեն բազմազան խնդիրներ դրանց լուծումներով հանդերձ: Այդ թվում նաև ներառել նոր և հին սեբաստացիներին նորարական նախագծի մեջ, որին մասնակից լինելով կզարգացնեն իրենց հմտությունները և նոր ընկերներ ձեռք կբերեն:
Ավագ դպրոցը կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկն է, որը մեծ բազմազանություն է կրում իր մեջ: Իսկ ինչու չկիսել այդ ամենը, եթե այն կիսելով կարելի է մոտիվացնել, պատրաստել և հետաքրքիր էներգիա փոխանցել դիտորդներին և ինքներս հետաքրքիր և արդյունավետ աշխատանք իրականացնել նոր ուսումնական տարվա ընթացքում:

Նկարահանման ընթացքը.

Նկարահանումները լինելու են դպրոցական օրվա ամբողջ ընթացքում՝ բացի դասընթացներից: Փոքր հարցազրույցների համար նախորոք կլինի պայմանավորվածություն, որոնք կիրականացվեն դասերի ավարտից հետո:

Հրապարակում.
Ամեն երկու շաբաթվա ընթացքում կհրապարակվի մեկ տեսանյութ (սերիա) նոր յութուբյան ալիքում: Ամեն սերիան կրում է մեկ լիարժեք թեմա, որը վերագրված է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 10-րդ դասարանի կյանքին:

Մասնակիցներ.
10-րդ դասարանցիներ, 11-րդ դասարանցիներ
Սովորողներին կուղարկվի հայտ, որտեղ ներկայացված է.
1. Նախագծի ամբողջ ծրագիրը
2. մասնակիցների պարտականությունները