Վարպետության դաս կենդանիների և բույսերի մասին

Այսօր մենք մեր ճամբարային չորրորդ օրը գնացինք Քոլեջ տիկին Շողիկի մոտ, և տիկին Շողիկը և ավագ դպրոցի սովորող Անուշիկը վարպետության դաս անցկացրեցին բույսերի և կենդանիների մասին։ Շատ լավ անցավ։ Այնտեղ շատ կենդանիներ կային՝ ծովախոզուկներ, խամյակներ, կրիաներ…։ Տիկին Շողիկը մեզ պատմեց ոսկե ձկնիկների մասին։ Ասաց, որ շատ հեշտ է ոսկե ձկնիկ պահել։ Ոսկե ձկնիկը չի պահանջում օդամղիչ և տաքացուցիչ։ Հետո Անուշիկը մեզ ցույց տվեց, թե ինչպես են ակվարիումի ջուրը փոխում։ Տիկին Շողիկը մեզ ցույց տվեց շատ գեղեցիկ մի բույս, որի անունը Քլորոֆիտում է։ Եվ տիկին Շողիկը մեզ բացեց Քլորոֆիտումի գաղտնիքը։ Քլորոֆիտումը, երբ պահում ես տանը կամ դպրոցում, այն շրջակա միջավայրի կեղտոտ կամ վիրուսոտ օդը վերցնում է իր վրա և մաքրում օդը։ Նաև նա շատ դիմացկուն բույս է, որովհետև, եթե օրինակ նրա արմատից մի քիչ պոկվի և դու նրան ջրես նա կշարունակի աճել։ Այսպես շատ հետաքրիր, գեղեցիկ վարպետության դաս անցավ։հուսով եմ, որ հաճախ կգնանք այնտեղ և նորանոր հետաքրքիր բաներ կիմանանք։

Թողնել մեկնաբանություն