Ճամբարային վեցերորդ օրը

 

Այսօր մեր ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրն էր, այսինքն մեր ճամբարային վեցերորդ օրը։ Այսօր ես մի փոքր ուշացա, որովհետև քույրիկիս էլ պետք է տանեինք մանկապարտեզ, իսկ նա ուշ արթնացավ, իսկ մայրիկս և քույրիկս չէին անհանգստանում, որ ես կուշանամ, ասում էին, որ ճամբար է, ոչինչ, որ մ փոքր ուշանաս։ Ես գնացի դպրոց և մենք արեցինք մեր (Թեյի ըմպում նախագիծը)։ Նախորոք ընկեր Հասմիկը մեզ ասել էր, որ դպրոց թեյի գույն և բաժակ բերեինք և գումար, մեզնից մի քանի հոգի գնացին խանութ և քախցրավենիքներ գնեցին։ հետո մենք պոպկորն պատրաստեցինք և գնացինք թեյերը պատրաստելու։ Պատրաստեցինք և ամեն մեկս նստեցինք մեր տեղերը և անհատական դիտեցինք (Բարի դինոզավր) մուլտֆիլմը։ Բայց չեմ կարծում, որ բոլորն էին այդ մուլտֆիլմը դիտում։ շատ լավ անցավ, ցավոք մուլտֆիլմը ամբողջական չէր այլ կտրտած, բայց միևնույն է շատ լավ էր։ Մենք դիտում էինք մուլտֆիլմը ըմպում թեյը և ուտում քախցրավենիքները։ Հետո եկավ Անգելինան և մենք իր հետ գնացինք, որպեսզի սովորենք մեր հիանալի պարը, որը պարելու ենք մեդիաուբաթին։ Շատ լավ էր, ինձ պարը շատ դու եկավ, ճիշտ է դեռ չենք վերջացրել, բայց միևնույն է լավը կլինի։ Պարից հետո գնացինք դասամիջոցի և հետո կատարեցինք մեր «Սեբաստացի Փոքրիկ Իշխանը» ներկայացումը, ինչպես միշտ փորձը անցավ աղմուկով, ընկերական կամ էլ ոչ այդքան ընկերական և հետաքրքիր։ Այսպես ավարտվեց մեր ճամբարային վեցերորդ օրը, հետաքրքիր, հաճելի և ինչպես միշտ ընկերական օր էր։

Թողնել մեկնաբանություն