Սովորողի գնահատականը: Դրա վերաբերմունքը ծնողի, կամ սովորողի կողմից

Բոլոր սովորողներն էլ ամեն ամիս մի թվանշով գնահատական են ստանում: Լավ, թե վատ, բայց կարևորը մի գնահատական ստանում են, բայց արդյոք ավելի լավ է թվանշանով տեսնել մեր գնահատականը, թե հենց տեսնել սովորողի ամսվա կամ տարվա աշխատանքը, կամ էլ ուսուցչի կարծիքը սովորողի աշխատանքի մասին: Օրինակ մենք միշտ տեսնում ենք մեր գնահատականը համ թվանշնով, բայց համ էլ զգում ենք, և անձամբ գիտենք, թե ինչպես ենք աշխատել այս անգամ, ինչ գիտելիքներ ենք ստացել, դրանք ավելացել են, թե մնացել են նույնը: Ծնողները հիմնականում մատյանում են տեսնում մեր գնահատականները (թվանշանները), տեսնելուց հետո կամ գովում են, կամ էլ բարկանում: Բայց ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի տեսնել սովորողի աշխատանքը և նոր համոզվել ինչու է երեխան այդ վատ, կամ լավ գնահատականը ստացել: Նաև կարելի է խոսել ուսուցչի հետ, քանի որ թվանշանը միայն ցույց է տալիս, որ սովորողը լավ է աշխատել, կամ վատ: Բայց ծնողը շատ մանրամասնություններ չի իմանում, միայն այդ թվանշնանը տեսնելով: Համաձայն եմ շատ ծնողներ ժամանակ չունեն մտնել և երեխայի բոլոր աշխատանքները ստուգել, կամ հասնել դպրոց, որպեսզի իմանալ ուսուցչի կարծիքը, բայց արդյոք նրան չի հետաքրքրում, թե իր երեխան ինչ է արել, որ լավ, կամ վատ գնահատական է ստացել: Կարող է վատ գնահատական ստանալը լինի բացատրելի, կամ ուսուցչի մեջ խնդիրը լինի: Իսկ լավ գնահատականը կարող է ճիշտ չլինել, դրա  համար պետք է պարզել, թե ինչպես, կամ ինչու է երեխան այս գնահատականը ստացել, դրա մեջ շատ բարդ բան չկա, եթե իհարկե ծնողը, կամ հենց սովորողը ուզում է իմանալ լավ, կամ վատ գնահատականի պատճառը:

Թողնել մեկնաբանություն