Փորձեք լինել լավ ընկեր…

Ընկերությունը՝ ինձ համար աշխարհում ամենակարևոր բաներից է: Շա՜տ դժվար է ստեղծել անկեղծ, բարի, հավերժ… ընկերություն, բայց, եթե փորձեք և լավ, անկեղծ ընկեր լինեք, դա ձեզ մոտ անպայման կստացվի: Շատ դժվար է գտնել այնպիսի ընկեր, ով քեզ միշտ կհասկանա, ով դժվար պահերին միշտ կողքիդ կլինի, նույնիսկ, երբ նա քեզանից հեռու է, ով միշտ կփորձի օգնել քեզ: Բայց բացի այն, որ պետք է բարի և հավատարիմ ընկեր գտնել, նաև պետք է անձամբ փորձել լավ ընկեր լինել: Դա նույնպես շատ դժվար է, բայց պե՛տք է փորձել: Եթե դու կարողանաս լինել լավ ընկեր, քեզ համար հեշտ կլինի բարի և անկեղծ ընկեր գտնելը: Շատերը տարիների ընթացքում մոռանում են իրենց ընկերներին, իրենց լավ ընկերությունը և այլևս չեն շփվում, չեն կիսվում իրենց հին, բայց (հնարավոր է)` հավատարիմ ընկերների հետ: Պետք չէ մոռանալ, դադարել հին ընկերությունը, պետք է ամեն ինչ անել, որ այդ ընկերությունը շարունակվի մինչև վերջ: Ընկերությունը շատ բարդ, բայց հաճելի և լավ բան է: Միշտ փորձեք լինել լավ ընկեր, այդ դեպքում դուք կունենաք շատ հավատարիմ և անկեղծ ընկերներ:

Թողնել մեկնաբանություն