Եվս մեկ քաղաքագիտական հանդիպում

Փետրվարի 28-ին կայացավ մեր երրորդ հանդիպումը Ստեփան Գրիգորյանի հետ: Արդեն Ստեփան Գրիգորյանը մեր ընկերն է դարձել, ում հետ միշտ կարողանում ենք խոսել քաղաքականությունից, համաձայնվել, չհամաձայնվել, վերլուծել և այլն: Այս անգամ նույնպես խոսում էինք ժամանակակից քաղաքական իրավիճակից: Մեզ բոլորիս շատ դուր են եկել հանդիպումները Ստեփան Գրիգորյանի հետ: Նրա հետ շատ զվարճալի և հետաքրքիր է խոսել քաղաքականությունից: Բոլորս շատ հետաքրքիր հարցեր էինք տալիս, և պարոն Գրիգորյանն էլ իր հերթին շատ հետաքրքիր պատասխաններ էր տալիս: Մենք հիմնականում խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններից… Ընդհանուր հանդիպումը շատ լավ և հետաքրքիր անցավ: Ասեմ, որ պարոն Գրիգորյանը շատ հետաքրքիր կերպով է կարողանում մեզ բացատրել տարբեր ժամանակների քաղաքական իրավիճակները: Վերջում մեր այս հետաքրքիր հանդիպումներից հետո, պարոն Գրիգորյանին ներկայացրեցինք, մեր ”Քաղաքական բաց ակումբ” նախագիծը, այդ նախագծի միտքը հենց մեզ առաջարկեց 8-րդ դասարանցի Իլոնա Սահակյանը: Եվ հենց Իլոնայի գլխավորությամբ առաջարկեցինք պարոն Գրիգորյանին մեզ օգնություն ցուցաբերել, որպեսզի հենց իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը լինի մեր քաղաքագիտական բաց ակումբի մասնագիտական խորհրդատուն: Պարոն Գրիգորյանը մեծ սիրով համաձայնվեց: Անհամբեր սպասում ենք մեր ”Քաղաքական բաց ակումբ”-ի բացմանը և այնտեղ հետաքրքիր քաղաքական խոսակցություններին նաև Ստեփան Գրիգորյանի հետ…

Թողնել մեկնաբանություն