Հետաքրքիր ժամանակ Պոլսահայ հյուրերի հետ

Արդեն չորս օր է ինչ մեր պոլսահայ հյուրերը մեր դպրոցում են: Մեր նրանց հյուրընկալելու երրորդ և չորրորդ օրերը մենք միասին անցկացրեցինք: Իրենց այստեղ գտնվելու երրորդ օրը մենք ծանոթացանք նրանց հետ և շրջեցինք ամբողջ կրթահամալիրով: Չորրորդ օրը բոլորս շատ ոգևորված էինք, քանի-որ այդ ամբողջ օրը միասին էինք անցկացնելու: Այսօր միասին ճամփորդեցինք դեպի Խոր Վիրապ, որտեղ հիանալի ժամանակ անցկացրեցինք՝ հյուրերին մի փոքր ներկայացրեցինք Խոր Վիրապի պատմությունը, իջանք փոսը, զբոսնեցինք, այնուհետև այցելեցինք Հանրային ռադիո, որտեղ մեր հյուրերը ձայնագրվելով պատմեցին այս չորս օրվա իրենց տպավորությունների մասին: Ձայնագրվելուց հետո էլ գնացինք Կոմիտասի այգի և նաև մտանք թանգարան: Թանգարանում նույնպես շատ հետաքրքիր էր, բոլորս շատ տպավորվեցինք թանգարանից, իսկ հետո այգում տեսանք Կոմիտասի գերեզմանը, երգեցինք և հետաքրքիր օրվանից տպավորված վերադարձանք դպրոց: Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք մեր հյուրերի՝ արդեն մեր ընկերների հետ: Այս ընթացքում մենք հասցրեցինք լավ ընկերանալ նրանց հետ, նրանք նույնիսկ մեզ մի քանի թուրքերեն բառեր սովորեցրեցին, իսկ մենք էլ նրանց, ովքեր որ այդքան լավ հայերեն չգիտեին մի քիչ հայերեն բառեր սովորեցրեցինք: Իրենց հետ զրուցելով հասկացանք, որ շատ էին հավանել մեր դպրոցը, շատ տպավորված են դպրոցով: Նաև հավանել էին Հայաստանը, որտեղ իրենցից շատերը առաջին անգամ էին: Շատ հաճելի էր իրենց հետ ծանոթանալն ու շփվելը, մյուս անգամ արդեն կհանդիպենք Ստամբումում, երբ մենք այցելենք իրենց, իսկ հետո հուսով եմ, որ շուտ-շուտ կհյուրընկալենք միմյանց և միասին կրկին լավ և հետաքրքիր ժամանակ կանցկացնենք…

Թողնել մեկնաբանություն