Բանակցությունների արդյունքները ահաբեկչությունների ընթացքում


Ահաբեկչություններ, որտեղ եղել են բանակցություններ

Բեսլանի ահաբեկչական հարձակում

2004 թվականի Սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին Բեսլանի թիվ 1 դպրոցը և պատանդ վերցրեցին 1128 մարդու: Ահաբեկիչների պահանջով եղել են հեռախոսակապով և ֆիզիկական միջավայրում բանակցություններ: Առաջին բանակցություններ վարելու պետական մարմինների կողմից սխալ փորձի արդյունքում ահաբեկիչները կրակահերթ են բացել գերիների դեմ ինչի արդյունքում զոհեր են եղել: Բարդ իրադրության մեջ աշխատել են շարունակել վարել բանակցություններ արդեն ֆիզիկական միջավայրում: Այս անգամ ահաբեկիչները պետությանը իրենց պահանջներն են ներկայացրել, սակայն բանակցությունները կրկին մեծ օգուտ չեն տվել, քանի որ այն ավարտելուց հետո ահաբեկիչները դիմել են ավելի խիստ մեթոդների: Արտակարգ իրավիճակից ելնելով բանակցությունները միակողմանիորեն դադարեցվել են և սկսվել են ռազմական գործողություններ ահաբեկիչների և պետության կողմից ուղարկված զինված մարմինների միջև:

Ահաբեկչությունի ավարտից հետո զեկուցվել է, որ պատանդների փրկության օպերացիան ավարտվել է ողբերգությամբ նաև այն պատճառով, որ ահաբեկիչները չէին ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել հարցը և վարել իրական բանակցություններ։ Ընդորում պնդվում էր, որ օպերատիվ շտաբը պատրաստ է եղել բանակցությունների՝ ցանկացած պայմանի դեպքում։

Բեսլանի ահաբեկչական հարձակման ընթացքում ահաբեկիչների պահանջով եղել են հեռախոսակապով և ֆիզիկական միջավայրում բանակցություններ: Առաջին բանակցություններ վարելու պետական մարմինների կողմից սխալ փորձի արդյունքում ահաբեկիչները կրակահերթ են բացել գերիների դեմ ինչի արդյունքում զոհեր են եղել:


Ահաբեկիչների առաջին պահանջները փոխանցել է պատանդ Լարիսա Մամիտովան, որը դպրոցից արձակվել է ժամը 11:05-ին: Գրառման մեջ, որը փոխանցվել է Մամիտովայի միջոցով, ահաբեկիչները պահանջել են բանակցություններ «Զյազիկովի», «Ձասոխովի» և «Ռուշայլոյի» հետ։ Մամիտովան գրել է տեքստը թելադրման միջոցով և լսելով «Ռուշայլո» ազգանունը, կարծել է, թե խոսքը Լեոնիդ Ռոշալի մասին է, այդ իսկ պատճառով իր կողմից ավելացրել է «մանկական բժիշկ» (օրիգինալ տեքստում՝ մանկ. բժիշկ)։ Հեռախոսահամարը սխալ է նշված եղել, և կապ հաստատել չի հաջողվել։ Օպերատիվ շտաբը բարձրախոսերի միջոցով փորձել է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ՝ չանսալով ահաբեկիչների պահանջներին։ Մասնավորապես, բանակցությունների մեջ ներգրավվել է Հյուսիսային Օսիայի մուֆթի Ռուսլան Վալգասովը, սակայն նրանց հետ կապ հաստատելու փորձերի համար ահաբեկիչները կրակահերթ են բացել։

16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի շենքում տեղի է ունեցել պայթյուն, և հնչել են կրակոցեր։ Պատանդների մոտ, որոնք բարիկադավորել էին դպրոցը, իրեն պայթեցրել է շեհիդուհիներից մեկը։ Պայթյունի արդյունքում ծանր վիրավորում է ստացել շեհիդուհուն մոտ կանգնած գրոհայինը, իսկ պատանդները, որոնք ողջ էին մնացել, գնդակահարվել են ահաբեկիչների կողմից՝ հնարավոր ընդվզումներից խուսափելու համար։ Սպանվածների թիվը կազմել է 21 մարդ։ Որոշ ժամանակ անց շենքից դուրս է վազել Մամիտովան և նորից փոխանցել հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ նշված է եղել ճիշտ հեռախոսահամարը։ Պրոֆեսիոնալ բանակցող Վիտալի Զանգինովը կապ է հաստատել ահաբեկիչների հետ։ Ահաբեկիչը, որը ներկայացել է «Շահիդ» անունով, հայտարարել է, որ պատանդները սպանվել են, քանի որ իշխանությունները գրոհայինների հետ կապ չեն հաստատել՝ նախկինում փոխանցված հեռախոսահամարի միջոցով։ Հեռախոսային զրույցի ընթացքում ահաբեկիչները պահանջել են, որ իրենց հետ բանակցի ՌԴ նախագահի խորհրդական Ասլամբեկ Ասլահանովը, բայց միայն նախկինում նշված անձանց խմբի հետ միասին


Արտակարգ իրավիճակի արդյունքում աշխատել են շարունակել վարել բանակցություններ արդեն ֆիզիկական միջավայրում: Այս անգամ ահաբեկիչները պետությանը իրենց պահանջներն են ներկայացրել, սակայն բանակցությունները կրկին մեծ օգուտ չեն տվել, քանի որ այն ավարտելուց հետո ահաբեկիչները դիմել են ավելի խիստ մեթոդների:



Ալեքսանդր Ձասոխովը հեռախոսով կապ է հաստատել Չեչնիայի փոխնախագահ և Ասլան Մասհադովի վստահված անձ Ահմեդ Զաքաևի հետ, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Ձասոխովը խնդրել է Զաքաևին կապվել Մասհադովի հետ և համոզել նրան ժամանել Բեսլան՝ բանակցելու ահաբեկիչների հետ։ Զաքաևը պատասխանել է, որ կապ կհաստատի Մասհադովի հետ՝ հավելելով, որ կապը Մասհադովի հետ միակողմանի է:

Նույն օրը դպրոց է այցելել Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշևը, որը միակն էր, ում հաջողվել է դեմ առ դեմ բանակցություններ վարել ահաբեկիչների հետ։ Աուշևը խնդրել է ահաբեկիչներին պատանդներին տալ ուտելիք և ջուր, սակայն ահաբեկիչների առաջնորդը հրաժարվել է՝ նշելով, որ պատանդները ինքնակամ հացադուլ են հայտարարել, փոխարենը ահաբեկիչները ազատ են արձակել 24 պատանդների:

Ահաբեկիչներն Աուշևին փոխանցել են իբր Բասաևի գրած նամակը, որտեղ պահանջվում էր Չեչնիայից դուրս հանել դաշնային ուժերը և կնքել դաշնագիր՝ «անկախություն անվտանգության դիմաց» կոնցեպտով։ Մասնավորապես, նամակի հեղինակը պահանջում էր Չեչնիայի անկախությունը և ՌԴ տարածքում կրոնի դավանության հավասարությունը՝ Ռուսաստանի տարածքում բնակվող մուսուլմանների անունից խոստանալով զինված պայքար չմղել Ռուսաստանի դեմ՝ ամենաքիչը 10-15 տարի։ Նրանք խոստանում էին անդամակցել նաև ԱՊՀ-ին և չկնքել ռազմական, քաղաքական և տնտեսական որևէ պայմանագիր, որը ուղղված կլիներ Ռուսաստանի դեմ: Աուշևի հեռանալուց մի քանի ժամ անց ահաբեկիչները դիմել են ավելի խիստ մեթոդների։ 

Սպորտդահլիճում տեղի ունեցած պայթյուններից հետո օպերատիվ շտաբը փորձել է կապ հաստատել ահաբեկիչների հետ, որպեսզի ճշտի դպրոցում տիրող իրավիճակը և համոզի գրոհայիններին շարունակել բանակցությունները: Խուչբարովը միակողմանիորեն դադարեցրել է բանակցությունները:

Արտակարգ իրավիճակից ելնելով բանակցությունները միակողմանիորեն դադարեցվել են և սկսվել են ռազմական գործողություններ ահաբեկիչների և պետության կողմից ուղարկված զինված մարմինների միջև:

Ահաբեկիչները մանրակրկիտ ձևով պատրաստված են եղել գրոհին՝ բարիկադավորելով դպրոցի շենքը։ Նրանք երեք օրերի ընթացքում ստեղծել են նոր կրակակետեր: Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ուժերը առաջխաղացում են իրականացրել, ինչպես նաև դպրոց են մտել ինժեներական զորքերի սպաները և ձեռնամուխ եղել տարածքի ականազերծմանը: Օպերատիվ մարտական խմբի ջոկատայինները շարունակել են դպրոցի և նրա հարակից շինությունների ազատագրումը, որտեղ ահաբեկիչները աշխատանքի ուսուցման դասասենյակում, թաքնվելով երկաթե սարքավորումների ետևում, շարունակում էին համառ դիմադրությունը։ Այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ դեպի ահաբեկիչները տանող ուղին ականապատված է, հատուկ նշանակության կենտրոնի ղեկավար Տիխոնովը հրամայել է հատուկ ջոկատայիններին հանել դպրոցի շենքից՝ լրացուցիչ կորուստներ չկրելու համար և ահաբեկիչների ուղղությամբ կիրառել ծանր զրահատեխնիկա, որը շենքին մոտենալու էր հարավային հատվածից։

զեկուցվում է.

Ահաբեկիչները միտված էին սպանելու ավելի մեծ քանակությամբ խաղաղ բնակիչների, որպեսզի ստեղծեին հասարակական ուժեղ ռեսոնանս։

Պատանդների փրկության օպերացիան ավարտվել է ողբերգությամբ նաև այն պատճառով, որ ահաբեկիչները չէին ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել հարցը և վարել իրական բանակցություններ։ Ընդորում պնդվում էր, որ օպերատիվ շտաբը պատրաստ է եղել բանակցությունների՝ ցանկացած պայմանի դեպքում։


Հոկտեմբերի 27

 1999 Թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական խումբը իրականացրել է հարձակում ՀՀ Ազգային ժողովի վրա: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Ահաբեկիչները պահանջում էին բանակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի քանի հոգի բանակցություններ վարեցին Նաիրի Հունանյանի հետ: Ռոբերտ Քոչարյանը ևս հանդիպել է Հունանյանի հետ, սակայն ոչ դահլիճում: Իրադրության ընթացքում վարված բանակցությունները ըստ երևույթին անխուսափելի են եղել: Բանակցությունների արդյունքը երևացել է, քանի որ եղել են համաձայնություններ, պայմանավորվածություններ, պարզաբանումներ և որոշ հարցերի լուծումներ և իրավիճակի հանդարտեցում ու թեթևացում: Իրադարձությունը ոչ այնքան դրական լուծում ստացավ, սակայն բանակցությունների շնորհիվ բավականին շատ հարցեր լուծվեցին և պարզաբանվեցին: Ինպիսին էին ահաբեկիչների նպատակը հասկանալը, հավելյալ զոհեր ունենալու կանխարգելումը, ահաբեկիչների կողմից զենքերի հանձնումը և հետագա ապահովագրությունը:

Իրադրության ընթացքում վարված բանակցությունները ըստ երևույթին անխուսափելի են եղել: Բանակցությունների արդյունքը երևացել է, քանի որ եղել են համաձայնություններ, պայմանավորվածություններ, պարզաբանումներ և որոշ հարցերի լուծումներ

Ռ. Քոչարյանը ու Ա. Հարությունյանը գնում են ԱԺ՝ մինչ այդ ստանալով Գ. Գրիգորյանի միջոցով Ն. Հունանյանից իրենց անվտանգության երաշխիքներ։ Մինչ այդ Ա. Հարությունյանը դեմ էր արտահայտվում նախագահի այցին, սակայն Քոչարյանը պնդել է, որ գնալը անհրաժեշտ է, քանի որ պատգամավորները, կառավարությունը գտնվում են այնտեղ։ Ռ. Քոչարյանը հրահանգել է Հարությունյանին գնալ իր՝ նախագահի մեքենայով։ Գալուն պես Քոչարյանը, Հունանյանի հետ բանակցային եզրեր գտած Գրիգորյանի միջոցով փոխանցել է, որ դահլիճ չի գալու, նույնը հրահանգել է նաև Հարությունյանին։ Հարությունյանի գալու միտքը, որքանով մտաբերում է Քոչարյանը, առաջարկել է հենց Գրիգոր Գրիգորյանը։ Շենք գալուց հետո, Հարությունյանը ասել է, որ Հունանյանը մի քանի անգամ զանգել է իր քարտուղարուհուն ու պահանջել է, որ Հարությունյանը գա իրենց մոտ, այլապես նոր զոհեր կլինեն։

Հարությունյանի ու Հունանյանի հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Գ. Գրիգորյանի միջոցով Հունանյանը տվեց անվտանգության երաշխիքներ։ Հարությունյանին Հունանյանը փոխանցել էր, որ պնդում է՝ Քոչարյանը մտնի դահլիճ։ Հետո Գ. Գրիգորյանի միջոցով փոխանցել է նաև պայման՝ տրամադրելու իրեն ուղիղ եթեր։ Հարությունյանին նա փոխանցել է, որ մտահոգված է իրենց անվտանգության հարցով։ Նաև քննարկվել է Թուրքիա փախնելու, ԱԱՆ մեկուսարանում կամ եկեղեցում պատսպարվելու հարցը:

Ամբողջ գիշեր տարբեր պատգամավորների միջոցով Հունանյանը պահանջում էր, որ Քոչարյանը գնա դահլիճ։ Նույնն էին փոխանցում նաև դահլիճից դուրս եկող անձինք։ Հետո որպես նախագահի ներկայացուցիչ սկսել է բանակցությունները Գրիգոր Գրիգորյանը, այնուհետև եկել է Տիգրան Նազարյանը՝ Ազգային հեռուստաընկերությունից։


Գիշերը, մոտավորապես 4.00-ից հետո, Նախագահը թույլատրեց, որ նրա հետ ես բանակցեմ, պայմանով, որ դահլիճ չեմ մտնելու։ Վախ կար, որ ինձ պատանդ կվերցնեին, որպեսզի նախագահին ստիպեն գալ դահլիճ։ Ես, Գրիգոր Գրիգորյանը և Տիգրան Նազարյանը գնացինք։ Ես սպասեցի քիչ հեռվում, նրանք մոտեցան։ Քիչ հետո Գրիգոր Գրիգորյանը ինձ ուղեկցեց դահլիճի դռան դիմաց դրված մի ցածր սեղանի մոտ, ուր երկու բազկաթոռ կար։ Դուրս եկավ Նաիրի Հունանյանը։ Դռների մոտ, մեզնից մի քանի մետր հեռավորությամբ կանգնեց Գրիգոր Գրիգորյանը։ Նրա կողքին, դռների մեջ, ավտոմատը ձեռքին մեզ ուշադիր հսկում էր ահաբեկիչներից մեկը։

«Որտեղ է նախագահը»,- հարցրեց։ «Չգիտեմ»,- ասացի ես։ (Մենք որոշել էինք, որ նա չպետք է իմանա, թե նախագահը ԱԺ շենքում է)։ «Այս ինչ եք արել, հասկանո՞ւմ ես»,- հարցրի ես։ Նա ասաց, որ շատ լավ է հասկանում և սկսեց խոսել, թե ինչ պատմական բան է արել։ Ես հարցրի. «քեզ ինչ էր արել Վազգենը»։ Նա ասաց. «Քանի նա կար, այս երկիրը երկիր չի դառնա»։ Ես ասացի՝ հիմա ընդհանրապես չի դառնա, եթե մի երկրում այսպիսի բան է կատարվում։ Նա ասաց՝ սերունդները կդատեն՝ դու ես ճիշտ, թե՝ ես։ Հետո ավելացրեց. «մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի»։

Բանակցությունների արդյունքում նկատելի են որոշ հարցերի պարզաբանումներն ու համաձայնությունները, որոնք տվյալ իրավիճակում պահանջված էին:

Նա բարձրացրել է երկու հարց՝ իրենց անվտանգության ապահովման ու ուղիղ եթերի, նաև այն, որ անվտանգության երաշխիքները տա անձամբ Քոչարյանը հանդիպման ժամանակ, իսկ այնուհետև հեռուստատեսությամբ։ Ասվածը Քոչարյանին զեկուցելուց հետո վերջինս ասել է, թե մի քիչ էլ հոգնեն, կհանձնվեն:

Հունանյանը պահանջել է անվտանգության երաշխիքներ, որոնք Քոչարյանը նրան տվել է։ Այնուհետև Հունանյանը ճշտել է, արդյոք Հայաստանում գործում է մահապատիժ, սակայն Քոչարյանը նշել է, որ Եվրախորհուրդ անդամակցելու նպատակով մահապատիժ չի կիրառվում։ Հունանյանը ցանկացել է անվտանգ ԱԱՆ մեկուսարան տեղափոխվել։ Քոչարյանը պահանջել է զինաթափվել։ Պայմանավորվել են, որ Հունանյանը կպահի մեկ ատրճանակ, որը կհանձնի մեկուսարան հասնելուն պես։ Քոչարյանը նշել է, որ հաշվեհարդարից խուսափելու համար նրանց կտեղափոխեն զրահամեքենայով։

Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի և կանգնեցինք երկկողմանի նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա։ Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վ.Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել, նա որոշ տարակուսանքից հետո համաձայնվեց։ Ա.Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցությունները ավարտվեց, որից հետո նրան տարան դահլիճ, որին հետևեց զենքերի հանձնման պրոցեսը։

Իրադարձությունը ոչ այնքան դրական լուծում ստացավ, սակայն բանակցությունների շնորհիվ բավականին շատ հարցեր լուծվեցին և պարզաբանվեցին: Ինպիսին էին ահաբեկիչների նպատակը հասկանալը, հավելյալ զոհեր ունենալու կանխարգելումը, ահաբեկիչների կողմից զենքերի հանձնումը և ապահովագրությունը:


Ահաբեկչություններ, որտեղ չեն եղել բանակցություններ

Munich massacre

1972 թվականի ամառային օլիմպիադայի ժամանակ ահաբեկիչները առևանգեցին Իսրայելի օլիմպիական թիմի 9 մասնակցի, երկու մասնակցի սպանելուց հետո: Ահաբեկչության ընթացքում Իսրայելի կառավարությունը հրաժարվեց բանակցություններ վարել: Ահաբեկիչները շարունակել են գործողություններ ծավալել և կառավարությունը որոշում է կայացրել բանակցություններ վարել պատանդների մասին տեղեկություն ստանալու նպատակով, ինչը իրենց հաջողվել է: Սակայն բանակցությունները չեն շարունակվել, որի արդյունքում ահաբեկիչները հասել են իրենց նպատակին, իսկ պատանդներից և կազմակերպիչներից զոհեր են եղել:


Նեմեսիս գործողություն

Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպված Նեմեսիս գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։

Դատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը։ Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ։

Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա։ Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը։ 1922 թվականին կարմիր բանակի հայազգի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում։

Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց։


Բանկ Օտոմանի գրավում

Գործողության նպատակը 1894-1896 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելը, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելն էր: Կազմակերպիչներն էին Դաշնակցական գործիչներ Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն։

1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը և Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

Թողնել մեկնաբանություն