07.04.2022

1․ Կարդացե´ք նյութը:
2. Առանձնացրե’ք գլախավոր և երկրորդական նախադասությունները։ Գրե’ք երկրորդական նախադասության պաշտոնը։
3․ Բարդ նախադասությունները դարձրե’ք պարզ նախադասություն։

  • Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է փաթիլները ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։ (Նպատակի պարագա)
  • Ուրիշ մարդկանց թվում է, թե իջնում են փաթիլները ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ (որոշիչ)
  • Պողոսն այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ (որոշիչ)
  • Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։
    (հակառակ հիմունքի պարագա)
  • Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի։
    (հանգման անուղղակի խնդիր)
  • Այն տարին, երբ մենք հանդիպեցինք, գարունը վաղ էր եկել։
    (ժամանակի պարագա)

3․ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով միացրե’ք` քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

4․ Կետերը փոխարինե’ք հարմար շաղկապով կամ դերանունով: 

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,… հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
… ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
… մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
… նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:

5․ Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրե’ք՝ դրանք տրվածներին կապելով  շաղկապներով : Որոշե’ք նախադասության բնույթը։


Մինչև կրակելն աղվեսները փախան:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:
Ջուրը բակի ջրհորից բերեք:

6․ Ընդգծե’ք երկրորդական նախադասությունները։ Գրե’ք երկրորդական նախադասության բնույթը։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ, հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

Թողնել մեկնաբանություն